Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

***

Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

***

Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

***

Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ: Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***

Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:

Ազգային ծեսեր․ Ամփոփում

  1. Ո՞ւմ է նվիրված Սուրբ Սարգսի տոնը։

Սուրբ Սարգիսի տոնը նվիրված է երիտասարդներին։

  1. Ի՞նչ հետաքրքիր ավանդույթ գիտեք Սուրբ Սարգսի տոնի հետ կապված։

Ես գիտեմ մեկ ավանդւյթ, պատին դնել աղանձ և պոխինձ

  1. Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։

Բարեկենդանը նշանակում է բարի կյանք։

  1. Ե՞րբ է Հայ առաքելական եկեղեցին նշում Տյառնընդառաջը և ի՞նչ է այն նշանակում։
    Թռնում են կրակի վրայով, և կրակի վրայից թռնելը ազատում է վատ հոգիներից։

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներըը հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

    Ճահիճը դա ոչ պիտանի տարածք է, որը առաջացնում է հիվանդածին շատ հարուցիչներ: Երկրի մակերևույթի տեղումներից առաջացած ջրերը որոնք հոսելու տեղ չունեն, կուտակվում են  և քանի որ գոլոշիացումը ծատ թույլ էր, աճում են խոնավասեր բույսեր` առաջեցնելով ճահիճ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

    Ոչ չեն կարող, որովհետև ճահիճին պետք է ջուր և եթե ջուր չլինի դրանք կչորանան:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

    Ճահիճների չորացումից ես գիտեմ երկու եղանակ`առաջին եղանակ`Մարդիկ ճահճային տարածքներում փորում են ջրանցք, ջուրը դուրս է գալիս և ճահիճը չորանում է:երկրորդ եղանակ`կամ էլ ճահաճային տարածքներում այնպիսի ծառեր կամ թփեր են աճեցնում, որոնք շատ ջուր են քաշում և ճահիճը չորանում է:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

    Ճահիճների դրական նշանակությունն այն է, որ մարդիկ չորացնում են ճահիճները, օգտագործում են վառելիքի և պարարտանյութ:Ճահիճների բացասական նշանակաությունն այն է, որ ճահիճը առաջացնում է հիվանդածին շատ հարուցիչներ:

Քարտեզ. քարտեզագրում

Քարտեզները օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Քարտեզները գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, այսինքն կոնկրետ որևէ թեմայի մասին: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ ավանդույթ:

Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)

Մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:

Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք 10 ամենահները։

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս,  ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրներիԱշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Ինչո՞ւ է հյուսիսը միշտ վերևում

21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այսպես են վարվել մինչև 16-րդ դարը, հետո երբ բոլոր քարտեզները սկսեցին արտադրվել Եվրոպայում, բոլորի համար կենտրոն սկսեց համարվել հենց Եվրոպան:

Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:

Իսիդոր Սևիլյացի, «Ստուգաբանություն», տպագրվել է Գյունտեր Ցայների կողմից, Աուգսբուրգ, 1472թ.

Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր

Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների միասնություն է: Այս քարտեզները, ներկայացնում են տեղեկությունների մեծ բաժին, և այն շատերին է հասանելի:

Քարտեզները տարբեր բովանդակություն են ունենում, օրինակ կարող են լինել աշխարհագրական՝

  • աշխարհի քարտեզներ,
  • մայրցամաքների քարտեզներ,
  • երկրների և տարածաշրջանների քարտեզներ

Հանդիպում են նաև այնպիսի քարտեզներ, որտեղ ներկայացված են օգտակար հանածոները, այսինքն որտեղ կա ոսկի, գազ, նավթ որևէ քարի տեսակ և այլն:
Կան մշակութային քարտեզներ, որտեղ երևում են մշակութային կենտրոնները՝ թանգարաններ, թատրոններ, այլ կարևոր մշակութային կենտրոններ:
Գույություն ունեն ծովային քարտեզներ, որտեղ երևում են միայն ջրային տարածքները երկիր մոլորակի:

Կա հատուկ գիտություն՝ քարտեզագրություն, որը օգնում է ճիշտ գծել, կազմել քարտեզները:

Հայաստանի աշխարհագրական քարտեզ՝

Հայաստանի և Արցախի հանրապետության վարչական քարտեզ, որտեղ երևում են մարզերի բաժանումները և մարզկենտրոնները:

Այժմ google maps ծրագրով կարելի է հեշտությամբ և արագ քարտեզի միջոցով կողմնորոշվել, գտնել որևէ աշխարհագրական կետ, կամ էլ նշել նպատակակետ և այդ քարտեզների օգնությամբ հասնել ցանկալի վայրը հնարավորինս հեշտ ու կարճ տարբերակով:

Առաջադրանք՝ գծիր և տեղադրիր բլոգումդ մեկ նյութի տակ

  1. Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
  2. Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
  3. Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը

Մշակումները՝ համացանցից, Khan akademia-այի կայքից

ԵՐԵՔ ԱՐՋԻ ՀԵՔԻԱԹԸ

Թումանյանական փոխադրությունների ընթերցում

1

Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։

Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։

Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։

Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։

Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։

Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։

Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է։

Ուզում է նստի՝ տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին՝ տեսնում է անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։

Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։

Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։

Պառկում է մեծ մահճակալի վրա՝ տեսնում է շատ է լեն։ Միջակի վրա է պառկում՝ տեսնում է շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է։

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.

— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։

Հերը նայում է իր աթոռին ու գոռում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակը։

Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։ Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել։ Քոթոթն է նայում իր անկողնին ու ծըմըրում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։

Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես ճղղում, կարծես թե մորթում էին իրեն։

— Էս ո՞վ է… գտել եմ… հրես բռնեցեք… վայ… վայ… բռնեցեք։

Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել։




Փոխադրություն
Մի աղջիկ գնում է անտառ մոլորվում: Նա հանդիպոււմ է մի տնակի: Ներս է մտնում և տեսնում է սեղանին երեք ափսե՝ մեծ, միջին, և փոքր: Ամեն ափսեի մոտ մի գդալ, կրկին մեծ, միջին և փոքր: Աղջիկը սկսում է համտեսել ապուրները: Առաջինը ուտում է մեծ ափսեից և չի հավանում, հետո միջին ափսեից և դարձյալ չի հավանում, վերջում ուտում է փոքր ափսեից և նրա դուրը գալիս է: Նա սենյակում տեսնում է երեք աթոռ՝ մեծ, միջին և փոքր: Աղջիկը նստում է մեծ աթոռին և չի հարմարվում, ապա նստում է միջին աթոռին և կրկին չի հարմարվում: Հետո նստում է փոքր աթոռին և շատ է հավանում: Նա վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին և ուտում է ապուրը: Այնուհետև մտնում է մյուս սենյակը և տեսնում է երեք մահճակալ՝ մեծ, միջին և փոքր: Պառկում է մեծ մահճակալին և տեսնում է, որ շատ մեծ է, հետո պառկում է միջին մահճակալին և դարձյալ չի հավանում: Աղջիկը պառկում է փոքր մահճակալին և շատ է հավանում: Նա քնում է: Արջերը վերադառնում են զբոսանքից: Ներս մտնելով հայր արջը նայում է իր ամանին և զայրացած բղավում
– Այս ո՞վ է կերել իմ ամանից:
Հետո մայր արջն է բղավում
– Այս ո՞վ է կերել իմ ամանից: Ապա փոքր արջը ծըմըրում է
– Այս ո՞վ է կերել իմ ապուրը: Հետո նրանք մտնում են մյուս սենյակ և կրկին զայրանում են թե ով է խառնել իրենց անկողինը: Ապա տեսնում են փոքրիկ աղջկան և այնպեսն են գոռում, որ աղջիկը վեր է թռչում և աչքերը բաց է անում տեսնում է իրենց տանն է: Այս բոլորը երազում էր տեսնում: