Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործական աշխատանք

Իսկ հետո ի՞նչ եղավ․․․

Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

    ափ է առնում – հավաքում
    խորհրդի են նստում – ժողով անել
    վար է բերում – իջեցնել
    գլուխ են տալիս – խոնարվել
  2. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։

    խանութպան, թաքավորանիստ, դռնապան, խորջին, գանձապահ, մատուցարան
  3. Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։

    Այդ քաղաքի բնակիչները միամիտ և անղելք մարդիկ էին:
  1. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

    Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը:

  2. Բնութագրի՛ր թագավորին։

    Թագավորը շատ իմաստուն և խելացի մարդ էր և իր հմտությամբ փորձում է անխել նուկիցիներին:
  3. Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։

    Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:
  4. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։

    Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: ՝
  5. Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․
  6. Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

    Նուկիմցիներին խորհուրդ կտայի, որ շատ գրքեր կարդան հեռուստացույց դիտեն որպեսզի զարգանան
  7. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։

    Հեքիաթը սովորեցնում է չլինել այդ քաղաքի բնակիչների նման անգրագետ, չտես միամիտ մարդ:
  8. Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

    « Անխելքների քաղաքը »

Գոյական

176. Գործողություն ցույց տվող բառերը (բայերըդարձրո՛ւ ո՞վկամ ի՞նչ հարցին պատասխանողառարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծել — լուծույթ, լուծում

սպասել — սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

            Իշխել, բժշկել, բացել, ուսուցանել, ճեղքել, պահել, հյուսել, բանել, գրել, գործել,    զգալ, հարցնել:

Իշխել – Իշխան

բժշկել – բժիշկ, բժշկուհի

բացել – բացատ

ուսուցանել – ուսուցիչ, ուսուցում

ճեղքել – ճեղք, ճեղքվածք

պահել – պահոց, պահ

հյուսել – հյուսք

բանել – աշխատանք

գրել – գիր

գործել – գործ

զգալ – զգացմունք

հարցնել – հարց

177. Ինչպիսի՞ հարցին պատասխանողհատկանիշ ցույց տվող բառերից (ածականներիցկազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝
տաք — տաքություն:

            Քաջ, մեծ, գեղեցիկ, հատուկ, հասարակ, հարմար, դեղին, գունատ, հնչեղ,շքեղ,   պերճ, խեղճ, տկար:

քաջ – քաջություն

մեծ – մեծություն

գեղեցիկ – գեղեցկություն

հատուկ – հատկություն

հասարակ – հասարակություն

հարմար – հարմարություն

դեղին – դեղնություն

գունատ – գունատություն

հնչեղ – հնչեղություն

շքեղ – շքեղություն

պերճ – պերճություն

խեղճ – խեղճություն

տկար – տկարություն

178. Կետերը փոխարինի´ր փակագծում տրված բառից կազմված համապատասխան գոյականով:

Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ վերաբերմունք (վերաբերվել) ուներ: Նա ցանկանում էր իր պալատական այգում հետաքրքիր գազանանոց (գազանանոց) ստեղծել: ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր տարածքի (տարածել) վրա, որ այցելուները (այցելել) մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին: Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի դասավորությունից (դասավորել):

Գոյականի տեսակները

179. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը  գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

18O. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

Ա – խմբի բառերը հասարակ գոյականներ են և գրվում են փոքրատառով

Բ – խմբի բառերը հատուկ գոյականներ են և գրվում են մեծատառով

181. Բացատրի´րթե —ցի ածանցով կազմված բառերը ո՞ր դեպքում են մեծատառով գրվում:

Մովսես Խորենացին գիր է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

Ցի ածանցով կազմված բառերը հատուկ անուններ են և գրվում են մեծատառով:

182. Բացատրի՛րթե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է: (շուշան)
Աշոտ Երկաթի (երկաթ) մասին նոր գիրք եմ ուզում կարդալ:
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը (ձախ) ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է:
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը:(առյուծ)
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին (Երզնկա) աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն:(արևելք)
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների (արքա) հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրա**դարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Պատմությունը ժողովրթի հիշողությունն է: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր ժողովրդի ու երկրի պատմությունը:

2. Ւ՞նչ է դարը:

հարյուր տարին մեկ դար է:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

Տարիների հաշվումը կատարվում է Հիսուս Քրիստոսի ծննդից: Եթե իրադարձությունը եղել է նախքան Քրիստոսի ծնունդը, ասում ենք Քրիստոսի ծնունդից առաջ, իսկ եթե եղել է ծննդից հետո ասում ենք Քրիստոսի ծնունդից հետո:

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

Ես ծնվել եմ 21 – րդ դարումո

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ., 301թ., 2019թ., 405թ., 451թ., 1031թ., 1890թ., 1900թ., 678թ., 980թ., 760թ., 540թ.:

մ.թ.ա.66.թ, 4-րդ, 21-դր, 5-րդ, 5րդ, 11-րդ, 19-դր, 20-դր, 7-դր, 10-դր, 8-դր, 6-դր:

Մայրենի 10-15 հոկտեմբեր

Մեկ բառով գրի՛ր.

Զվարթ ձայն ունեցող-զվարթաձայն

Լրագիր վաճառող-լրագրավաճառ

Զվարճություն սիրող-զվարճասեր

Գիրք վաճառող-գրքավաճառ

Ժպտուն երես ունեցող-ժպտերես

Հաց վաճառող-հացավաճառ

Միս վաճառող-մսավաճառ

Մեկ բառով կամ բառակապակցությամբ բացատրիր.

Ման գալ-զբոսնել

Հոգին ուտել-ջղայնացնել

Խելքից պակաս-անխելք

Խելքը գլուխը հավաքել-լրջանալ

Գլխի ընկնել- իմանալ

Խոսքը մեր մեջ մնա- գաղտնի պահել

Սիրտը փորն ընկնել- վախենալ

Գլուխ կոտրել- հոգնացնել

Շարունակիր այսպես.

Արջը ձմռանը քուն է մտնում:

Արջերը ձմռանը քուն են մտնում:

Դելֆինը փրկում է խեղդվող մարդուն:
Դելֆինները փրկում են խեղդվող մարդկանց:

Ոչ մեծ նավը երբեմն ավելի լավ է դիմանում փոթորկին, քան խոշոր նավը:
Ոչ մեծ նավերը երբեմն ավելի լավ են դիմանում փոթորկին քան խոշոր նավերը:

Կետը կաթնասուն կենդանի է:
Կետերը կաթնասուն կենդանիներ են:

Առյուծը կուշտ լինելիս կենդանիների վրա չի հարձակվում:
Առյուծները կուշտ լինելիս կենդանիների վրա չեն հարձակվում:

Պատմությունը կարդա՛.

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու են փոքրիկ ձկները մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

Պատմի՛ր այն մասին, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը։

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչո՞ւ է փոքրիկ ձուկը մտնում գրենլանդական շնաձկան բերանը:

Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկան աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նա խեղճ ձկանը հրապուրում է:

Ստացված պատմությունը կարդա՛։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին, գրի՛ր, օրինակ՝ է-են, ձուկը-ձկները։
Է-են
ձուկը- ձկները
շնաձուկ-շնաձկներ
բերաններ-բերան

Տրամաբանական խնդիրներ

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20

Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։

    6+6-6=6

  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։

    5
    x5+5=30

    Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։

    3+3-3+3=6
  •  
  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։

    22+2+2+2=28
  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։

    9:9+99=100
  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։

    5×5-5=20
  •  
  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։
    55:5-5=6
  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։

    11+11×1=22
  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։
    22:2+2+2=15

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։
    66:6=11


  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:

    77:7+7=18

  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։

    8:8+88=89

  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։

    4×4+4=20

  • Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

Описание: 1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

1.X+II=VII
  X-III=VII

2. IV+III=V
    IV+II= VI

3.VIII-III=X
   VIII+II=X

4.VIII=VI−I
   VII=VI+I

5.XI+IV=VI
   XI
-VI=V

6.VII+III=V
VIII-III=V

7. XII+II=XVI
XIII+II=XV

  • 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։

    16+5=21



  • 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։
  • 35-4=31

Գործնական 2

Չափերիզի միջոցով սովորողը պարզում է իր և ընտանիքի անդամների հասակները(բոյը)։ Արտահայտում մետրով և սանտիմետրերով, ինչպես նաև ամբողջությամբ սանտիմետրերով։ Ընտանիքի անդամների (բոյը)դասավորում է նախ աճման, հետո նվազման կարգով։ Սովորողը պետք է պարզի նաև իր և ընտանիքի անդամներից որևէ մեկի հասակների տարբերությունը, ինչպես նաև գումարը։ Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Սովորողը աշխատանքի արդյունքը խնդրի, ֆոտոշարի կամ տեսաֆլմի տեսքով տեղադրում է բլոգում:

Սկիզբ՝ 17:25

Ավարտ՝ 17: 55





Դավիթ – 1մ 23 սմ – 123սմ
Մայրիկ- 1մ 56սմ- 156սմ
Հայրիկ- 1մ 72 սմ- 172սմ
Տատիկ- 1մ 58 սմ-158սմ
Պապիկ- 1մ 73սմ-173սմ
Մեծ քույրիկ-1մ 54սմ-154սմ
Փոքր քույրիկ- 1մ 52 սմ-152սմ

Աճման կարգ- 123, 152,154,156,158,172,173

Նվազման կարգ- 173,172,158,156,154,152,123

Դավիթ + Տատիկ= 1 մ 23 սմ + 1մ 58սմ = 2մ 91սմ

Տատիկ – Դավիթ=1մ 58սմ – 1մ 23սմ = 35 սմ

Գործնական 1

  • Սովորողը մոտենում է իրենց տան կշեռքին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Այնուհետև գրանցում է ընտանիքի մնացած անդամների զանգվածները, նշում է ով է ամենածանրը, ինչպես նաև, թե ով է ամենաթեթևը: Արդյունքն արտահայտում է գրամներով: Ընտանիքի անդամների զանգվածները դասավորում է նախ աճման, հետո նվազման կարգով։ Սովորողը պետք է պարզի նաև իր և ընտանիքի անդամներից որևէ մեկի զանգվածների տարբերությունը, ինչպես նաև գումարը։ Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Սովորողը աշխատանքի արդյունքը խնդրի, ֆոտոշարի կամ տեսաֆլմի տեսքով տեղադրում է բլոգում:


    Աշխատանքը սկսեցի՝ 13:00
    Ավարտեցի՝ 13:30

Դավիթ- 28կգ – 28000գր

Մայրիկ- 55կգ – 55000 գր

Հայրիկ- 75կգ-75000գր

Տատիկ-65կգ- 65000գր

Պապիկ- 70կգ- 70000գր

Մեծ քույրիկ- 48կգ-48000գր

Փոքր քույրիկ- 47կգ- 47000գր

Ամենածանր- Հայրիկ- 75կգ

Ամենաթեթև- Դավիթ- 28 կգ

Աճման կարգ- 28,47,48,55,65,70,75

Նվազման կարգ- 75,70,60,55,48,47,28

Դավիթ + Հայրիկ =  28կգ + 75կգ = 103կգ Հայրիկ – Դավիթ = 75կգ – 28կգ = 47կգ

Մայրենի 20.10.2022

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհում ոչ մի թռչուն այնքան չի սիրում  հացահատիկը, որքան արտույտը։ Նա ծնվել է ցորենի հետ, դարձել արտերի առաջին տերը։ Վաղեմի ժամանակներում արտույտի ճռվող-ունը խառնվում էր հասկերի մեղմիկ սոսափյունին և հնչում որպես երջանկության մեծ համանվագ։ Այդ փետրավորը ուտում է վայրի արտերի քաղցր հատիկները, և ինքն իրեն անվանում արտ ուտող, արտուտիկ։ Նա մարդու աճեցրած արտից կտուցով հատիկներ է վեր-նում, տանում ու թաղում կողքի հանդերում։

Ձախ և աջ սյունակների բառերն այնպես միացրու, որ ստացվեն բարդ բառեր։

Ձյուն           մուտ

Մայր            պատ

Սառն           փետուր

Կարմիր           երանգ

Երփն             շունչ

Ձյունապատ, մայրամուտ, սառնաշունչ, կարմրափետուր, երփներանգ:

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Կանաչ խոտ

Կատաղի ցուլ

Դեղնած տերև

Քաղցր միրգ

Հանդարտ քամի

Նշի՛ր՝ որ նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։

+ Մարտից առաջ հրամանատարը սիրտ էր տալիս ազատամարտիկներին։

Սոխակը աղեղնաձև պոչով երգեցիկ թռչուն է։

Երեխաները սիրում են համակարգչային խաղեր խաղալ։

Ածանցները միացրո՛ւ արմատներին և գրի՛ր նախածանցավոր բառեր։

Ընդ                 գույն

Տ                       հանուր

Ան                   կամ

Դժ                   գեղ

Չ                     գին

Ընդհանուր, տգեղ, անգին, դժգույն, չկամ:

Չափման միավորներ

Չափման միավորներ
• Որպես երկարության չափման միավոր գործածվում են
միլիմետրը՝ 1մմ
սանտիմետրը՝ 1սմ
դեցիմետրը՝ 1դմ
մետրը՝ 1մ
կիլոմետրը՝ 1կմ
1սմ=10մմ
1դմ=10սմ
1մ = 10դմ
1մ=100սմ
1կմ=1000մ ։
• Որպես զանգվածի չափման միավոր գործածվում են
գրամը՝ 1գ
կիլոգրամը՝ 1կգ
ցենտները՝ 1ց
տոննան՝ 1տ
1կգ =1000գ
1ց = 100կգ
1տ =1000կգ
1տ =10 ց ։
• Որպես ժամանակի չափման միավոր գործածվում են
վայրկյանը՝ 1վ
րոպեն՝ 1ր
ժամը՝ 1ժ
օրը ՝ 1օր
տարին՝ 1տարի
1օր =24ժ
1ժ =60ր
1ր =60վ ։
1տ=12 ամիս
1դար=100 տարի
• Որպես արագության չափման միավոր գործածվում են
կիլոմետր-ժամ՝ 1կմ/ժ
մետր-ժամ՝ 1մ/ժ
մետր-վայրկյան՝ 1մ/վ
1կմ/ժ=1000մ/ժ
1մ/վ=3600մ/ժ
Առաջադրանքներ.

  1. Արտահայտիր մետրով
    5կմ = 5000մ
    23կմ235մ = 23 235մ
    400կմ4մ = 400004մ
  2. Արտահայտիր դեցիմետրով
    5մ4դմ = 54դմ
    3կմ = 30000դմ
    4կմ6մ7դմ = 40067դմ
  3. Արտահայտիր սանտիմետրով
    5մ = 500սմ
    4մ5դմ6սմ = 456սմ
    35դմ = 350սմ
  4. Արտահայտիր միլիմետրով
    7մ = 7000մմ
    5սմ6մմ = 56մմ
    5մ4դմ7սմ6մմ = 5476մմ
  5. Արտահայտիր նշված միավորներով․
    5ր40վ= 340վ
    5օր18ժ = 138ժ
    7տարի 11 ամիս= 95ամիս
    10դար54տարի = 1054 տարի
    7․ Արտահայտիր գրամներով
    5կգ = 5000գ
    7կգ250գ = 7250գ
    5ց = 500000գ
    5ց12կգ60գ = 512060գ
    8․ Արտահայտիր ցենտներով
    5տ = 50ց
    12տ7ց = 127ց
    9․ Արտահայտիր կիլոգրամով
    12տ = 12000կգ
    22տ5ց = 22500կգ
    4տ5ց62կգ = 4562կգ
    10․ Մեծ միավորներից մեկը արտահայտիր փոքր միավորով:
    5տ3ց = 53ց
    30կգ60գ = 30060գ
    6օր14ժ = 158ժ
    30ր40վ = 1840վ
    10մ9սմ = 1009սմ
    20կմ70մ = 20070մ

Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ  3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝  ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն  է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 3734 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է: