Գարնան և ձմռան վեճը հորինուկ

Ձմռան վերջին ամիսն էր, սակայն նա չէր ուզում նահանջել։Ծերուկ ձմեռը շարունակում էր ձյուն փռել դաշտերին, որոնք արդեն կանաչին էին տալիս։

– Այ ծերուկ, քո գնալու ժամանակն է,- ասում է գարունը։

Մարդիկ հոգնել են վառարան վառելուց, անասուններին գոմում պահելուց։ Հեռացիր, որ ես ջերմացնեմ հողը, մարդկանց․ բնությունը սպասում է ինձ։

-Ես թույլ չեմ տա, որ դու հալեցնես ձյունը։Կսառեցնեմ ամեն ինչ,- ասաց ծերուկ ձմեռը։

Եվ շարունակում  է ձյուն թափել երկնքից։

English

Առաջադրանք 1

Տեղադրեք ճիշտ բայը ներկա անորոշ ժամանակով։

to play, to jump, to study, to run, to like, to swim, to sing.

1.Rabbits jump very often.
Rabbits don’t jump very often.
Do Rabbits jump very often?

2.Pupils sing a nice song on the Mother’s Day.
Pupils don’t sing a nice song on the Mother’s Day.
Do Pupils sing a nice song on the Mother’s Day?

3.My brother runs very fast.
My brother doesn’t run very fast.

Does my brother run very fast.

4.I play computer games in the evening.

I don’t play computer games in the evening.

Do I play computer games in the evening.

5. We study English at school.

We don’t study English at school.

Do we study English at school.

6. She like to walk in the park.

She doesn’t like to walk in the park.

Does she like to walk in the park.

7. John often swims in the swimming-pool.

John doesn’t often swims in the swimming- pool.

Does John often swims in the swimming-pool.

Այժմ դարձրո՛ւ նախադասությունները հարցական և ժխտական։

Առաջադրանք 2

Նախադասությունները թարգմանի՛ր անգլերեն։

  1. Ես չեմ սիրում բրոկոլի։
    I don’t like broccoli.
  2. Դու խոսո՞ւմ ես անգլերեն։
    Do you speak English?
  3. Ջիմը այցելում է իր տատիկին ամեն կիրակի։
    Jim visits his grandmother every Sunday.
  4. Լիլիթը գնում է կինոթատրոն (cinema) ամեն ուրբաթ։
    Lilit goes to the cinema every Friday.
  5. Նրանք չեն դիտում հեռուստացույց երեկոյան։
    They don’t watch TV in the evening.

<>․ Հարցազրույց մայրիկիս հետ

1․Մայրիկիս ծննդյան օրը, ամիսը, տարին, նկարագրել մայրիկի ծնված եղանակը…

Իմ մայրիկը ծնվել է 13․07․1978։ Ամենապայծառ և ամենատաք եղանակն է։Այդ եղանակին լինում են ամենաքաղցրահամ և ամենահամեղ մրգերը։ Մեր այգում նույնպես կան այդ համեղ մրգերի ծառերից։ Այդ եղանակը ամառն է։

2․Մայրիկիս սիրելի գիրքը, (քանի՞ տարեկանում է մայրիկը կարդացել իր առաջին գիրքը և ո՞ր գիրքն է եղել։ Ինչո՞ւ է խորհուրդ տալիս, որ դու էլ կարդաս այդ գիրքը)

Իմ մայրիկը իր առաջին գիրքը կարդացել է 9 տարեկանում։Այդ գիրքը Փոքրիկ Իշխանն է։Մայրիկս ինձ նույնպես խորհուրդ է տալիս որպեսզի կարդամ այդ գիրքը քանի որ գրքում կան բազմաթիվ խրատական խոսքեր։ Նաև շատ հեշտ և արագ է ստացվում այդ գիրքը կարդալը։ Ես անպայման ամառային արձակուրդներին կկարդամ այդ գիրքը և կկիսվեմ իմ ընկերների հետ։

3․Մայրիկիս սիրելի ստեղծագործությունը

Իմ մայրիկի սիրելի ստեղծագործությունը Պարույր Սևակի <<Անլռելի Զանգականուն>> ժողովածուի <<Ղողանջ եղեռնական>> բանաստեղծությունն է։

Ահա մի հատված այդ ստեղծագործությունից․

Ուզեցին մի հայ թողնել,

 Եվ այն էլ… թանգարանում… 

         -Գարուն ա, ձուն ա արել…

4․Մայրիկիս սիրելի ասույթը(առածը, ասացվածքը)

Ինչ աղբրից որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի։

5․Մայրիկիս օրհնանքը

Աստծո խաչը վրադ լինի

6․Մայրիկիս սիրելի երաժշտությունը

Մայրիկս սիրում է տարբեր ժանրի երաժշտություններ։Բայց հաճախ լսում է դասական երաժշտություն։

7․Մայրիկիս սիրելի մուլտֆիլմը

Իմ մայրիկի սիրելի մուլտֆիլմը <<Կատվի տունը>> մուլտֆիլմն է։

8․Մայրիկիս սիրելի ուտեստը

Իմ մայրիկը սիրում է հայկական խոհանոց։Նրա ամենասիրելի ուտեստը ժինգյալով հացն է։

9․Մայրիկիս սիրելի ծաղիկը

Նա սիրում է բոլոր ծաղիկները։Բայց ամենից առավել սիրում է կարմիր վարդեր։

Գեղեցիկ բանաստեղծություններ նվիրված մայրիկին

Նվեր մայրիկիս
Ձյունո՛տ դաշտեր,

ի՞նչ կտաք ինձ՝

Նվեր տանեմ իմ մայրիկին։

-Մեր առաջին ձնծաղիկը։


Իսկ դուք ինչո՞վ կուրախացնենք,

Ծիծեռնակնե՛ր հեռվից եկող։

-Մեր առաջին գարնան երգով ։
Դու ի՞նչ կտաս, բարի՛ արև։

-Իմ առաջին տաք շողերը։

-Իսկ ես,-ասաց խնձորենին,

-Իմ առաջին բողբոջները։
Առնեմ գրկեմ ծառի բողբոջ,

Արևի շող, ծաղիկ ու երգ,

Ու դրանց հետ՝ շատ-շատ համբույրԻմ մայրիկին տանեմ նվեր։


Իգնատ Մամյան

Առավոտը մայրիկի հետ

Առավոտվա լույսի շողը,

Վառ  արևն ու առավոտը

Ինձ է բերում իմ մայրիկը,

Երբ պարզելով նուրբ ձեռքերը՝

Ինձ առնում է իր ջերմ գիրկը:

Մայրիկիս կողքին

Նրա կողքին ես ուժեղ եմ,

Նրա գրկում միշտ անվախ եմ,

Նրա սիրով ես պաշարված՝

Այս աշխարհում ես անպարտ եմ:

Նա իմ մայրն է, իմ գարունը,

Ինձ համար շա՜տ-շա՜տ սիրունը,

Որ ժպիտով իր ծաղկաբույր

Իմն է դարձնում ողջ աշխարհը:

***

Թե տխրում եմ, անմիջապես

Մայրիկիս մոտ եմ վազում,

Թե ուրախ եմ, հրճվանքս ես

Մայրիկիս հետ եմ կիսում: 

Բարի, ժպտուն իմ մայրիկից

Չեմ թաքցնում ես ոչինչ:

Մայրիկն ասես գիտուն լինի,

Գիտե ամեն, ամեն ինչ:

***

Մի արև կա, մի’ երկինք,

Մի սիրտ կա ու մի’ լուսին,

Մի գեղեցիկ հայրենիք

Ու մի մայրիկ թանկագին: