«Սասնա Ծռեր»

Էպոսը հունարեն բառ է, նշանակում է խոսք, ասք, պատմություն։ Այն վիպական բանահյուսության տեսակ է, որը կազմված է վիպական, ավանդություններից ու զրույցներից։ Աշխարհի մյուս ժողովուրդների նման հայ ժողովուրդն էլ ունի իր էպոսը ՝ հերոսավեպը, որը գլխավոր հերոսի անունով կոչվում է «Սասունցի Դավիթ»։ Հայ ժողովրդի ավանդության մեջ էպոսն ունի մի քանի անուն։ Այն առաջին հերթին կոչվում է «Սասնա ծռեր»։

«Սասունցի Դավիթ» էպեսը բաղկացած է չորս ճյուղերից ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։ Էպոսի նշված ճյուղերը չորս սերունդների ամբողջական պատմություն են։ Այն սկսվում է ծագումից, Սասունի հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ ՝ անմահ Մհերի ՝ ժայռի մեջ փակվելով։ Էպոսում ներկայացված են 8-րդ դարի դեպքեր(900ական թվականներ, այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Բագրատունի արքայատոհմը), երբ հայ ժողովուրդը պայքարել է արաբների դեմ: Ժողովուրդը հերոսներին ստեղծել, նրանց մեջ տեսնելով հաղթանակ, պաշտպանություն:

Реклама

«Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝  խենթ, խելահեղ, քաջ, ազնիվ-միամիտ: Սա հիմնական բառն է, որը ընդհանուր է էպոսի հերոսներից բոլորի համար: Այս բառը գործածված է իսկական սիրով ու փաղաքշանքով, որովհետև այդ բառի մեջ էր հային բնորոշ ազնվությունն ու բացսիրտ լինելը: Էպոսի հերոսները տարբերվում են իրարից, նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկություններ, սակայն նրանց ընդհանուր գիծը՝ քաջությունն է, խաղաղությունը, մանկական ազնիվ բնավորությունը: Նրանք առասպելական հերոսներ են՝ սովորական մարդուց շատ ավելի հաղթանդամ, հսկա, օժտված են գերբնական ուժով, փառասեր չեն, չեն ուզում իշխանություն, հասարակ մարդկային հոգի ունեն, միշտ պատրաստ են օգնության:

Առաջին ճյուղ. «Սանասար և Բաղդասար»

Հայոց աշխարհում թագավոր էր Գագիկը և ամբողջ  հայոց աշխարհով լավ ու բարի թագավորի համբավ էր վայելում:Հայ ժողովուրդը նրան շատ էր սիրում: Այդ ժամանակ Հայաստանը հարկ էր վճարում Բաղդադի խալիֆային/արաբական թագավոր/: Մի օր Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները(հարկ՝ գումար, ինչ-որ նյութական արժեք հավաքող), որ եկել էին հերթական հարկը տանելու, տեսնում են Գագիկի դստերը՝ չքնաղ Ծովինարին, և աղջկա գեղեցկության մասին պատմում են իրենց խալիֆին: Այս մասին, որ լսում է խալիֆը, ուզում է ամուսնանալ արքայադուստր Ծովինարի հետ և Գագիկ թագավորից պահանջում է նրան կնության տալ, եթե չհամաձայնի, ապա պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Գագիկ թագավորը, ով քրիստոնյան էր, բնականաբար չէր կարող համաձայնել, որ իր միակ գեղեցկուհի աղջիկը, ամուսնանա ոչ քրիստոնիայի  հետ և մերժում է խալիֆին: Այս ողջ պատմության  մասին իմանում է Ծովինարը, և որպեսզի իր պատճառով արյուն չթափվի, ու անմեղ մարդիկ չզոհվեն, որոշում է ինքնակամ գնալ խալիֆի մոտ և նրա կինը դառնալ: Նրա համար խալիֆը հատուկ դղյակ է կառուցել տալիս: Ծովինարը շատ է կարոտում հորը, հայրական տունը, հայրենիքը, հաճախ է դուրս գալիս զբոսանքի և մի անգամ էլ, երբ զբոսնելիս է լինում, շատ է ծարավում, և խնդրում է աստծուն, որ աղբյուր բխեցնի, և նա ժայռից բխած աղբյուրից՝ Կաթնաղբյուրից երկու բուռ ջուր է խմում՝ մեկը լրիվ, մյուսը՝ կես:  Ջուրը խմելուց հետո նա մայրանում է, ունենալով երկու տղա՝ Սանասար և Բաղդասար անուններով: Լրիվ բռից ծնվում է Սանասարը, կես բռից՝ Բաղդասարը: Տղաները օրեցօր ուժ են առնում, հզորանում, և խալիֆը սկսում է վախենալ նրանցից, մտածում է, որ մի օր կհզորանան ու իր գահը ձեռքիցը կառնեն, իրենց մորն էլ կազատեն: Այս վախը սրտում ունենալով, նա տղաներին որոշում է սպանել, բայց հակառակն  է լինում և նրանք են խալիֆին սպանում ու իրենց մորն ազատագրում: Որոշում են հետ դառնալ պապական երկիր: Ճանապարհին տղաները անցնում են այն աղբյուրի կողքով, որից իրենց մայրը ջուր էր խմել ու ծնել իրենց: Սանասարը իրեն նետում է ջուրը, և ջրի միջից դուրս է գալիս ավելի հզորացած ու իր հավատարիմ ձիու ՝ Քուռկիկ Ջալալու վրա հեծած, Թուր Կեծակին էլ կողքը կապած:  Հայրենիքում հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։

Արարատի մարզի, Խոր Վիրապ վանական համալիրի մասին

Արարատի մարզի հարավ – արևմտյան եզրին 6-13 կմ լայնությամբ ընկած է արարատյան հարթավայրի հարավ արևելյան մասը: Հյուսիսից շրջա պատված է Երանոսի լեռնաշխթայով: Հյուսիսային սահմանն անցնում է ազատ և գողթ գետերով: Արևելքից շրջապատված է Մժկասարի լեռներով: Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, կոտուց խոսրովասար լեռնագագաթները: Տարացքի ամենացածր կետը 801մ համարվում է արաքսի հունի մոտ: Ամենաբարձր կետը Սախրակասար լեռնագագաթըն է 3555,7 մ:


Խոր Վիրապ վանական համալիրը գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղի մոտ: Խոր Վիրապը սկզբում եղել է պետական զնդան և ոչ թե վանք: առաջին բանտարկյալը եղել է Գրիգոր Լուսավորիչը: Նա 14 տարի անցկացրել է Խոր Վիրապի փոսի մեջ Տրդատ 3-րդի հրամանով: Ողջ մնալուց հետո ազատվեց միայն երբ բժշկեց Տրդատին անբուժելի հիվանդությունից: դրանից հետո Գրիգոր Լուսավորիչը դարձավ համայն հայության կաթողիկոսը: Վանքը Թուրքիայի սահմանից 40կմ հեռավորության վրա է գտնվում: Խոր Վիրապից գեղեցիկ երեվում է Հայաստանի խորհրդանիշը՝ Արարատ լեռը: Խոր Վիրապ են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ: Նրանից հարավ գտնվում է Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 5-րդ դարում: Ամբողջ կարույցը շրջափակված է պարիսպով, որը կառուցվել է 17-րդ դարում:

Ազգային ծեսեր․ Ամփոփում

  1. Ո՞ւմ է նվիրված Սուրբ Սարգսի տոնը։

Սուրբ Սարգիսի տոնը նվիրված է երիտասարդներին։

  1. Ի՞նչ հետաքրքիր ավանդույթ գիտեք Սուրբ Սարգսի տոնի հետ կապված։

Ես գիտեմ մեկ ավանդւյթ, պատին դնել աղանձ և պոխինձ

  1. Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։

Բարեկենդանը նշանակում է բարի կյանք։

  1. Ե՞րբ է Հայ առաքելական եկեղեցին նշում Տյառնընդառաջը և ի՞նչ է այն նշանակում։
    Թռնում են կրակի վրայով, և կրակի վրայից թռնելը ազատում է վատ հոգիներից։

Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս զորավարը հայոց ամենասիրված սրբերից է։ Իր որդու` Մարտիրոսի, և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը պաշտպանել, Սարգսին  ուղարկում է  ծառայության Պարսկաստանի արքա Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը սկսում են Սարգիսով հիանալ, նրան են ցանկանում նմանվել, տեսնում թե ինչքան բարեպաշտ մարդ է, ու աստիճանաբար թողնում են հեթանոսությունը և դառնում քրիստոնյա: Իհարկե այս ամենը դուր չի գալիս կռապաշտ/կրակ պաշտող/ հեթանոս Շապուհին և նա ստիպում է Սարգսին, որ ընդունի հեթանոսությունը: Բայց Սարգիսը չի համաձայնում, այդ պատճառով էլ սպանում են նրա որդուն, իսկ իրեն բանտարկում են: Հետո գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ժողովրդական սովորություններից է նաև Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:

Ավանդապատումներից մեկի համաձայն՝

Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը այս  տարի նշելու է հունվարի 27-ին։

Պատասխանի հարցերին՝

  

1.Ինչ կրոնի հետևորդ էր Սարգսի զորավարը։

Սուրբ Սարգիս զորավարը քրիստոնյա էր։

2.Ինչու՞ նա գնաց Շապուհի մոտ ծառայելու։

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը պաշտպանել, Սարգսին  ուղարկում է  ծառայության Պարսկաստանի արքա Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:

3  Ինչպե՞ս սպանվե և հռչակվեց սուրբ:

Շապուհը  ստիպում է Սարգսին, որ ընդունի հեթանոսությունը: Բայց Սարգիսը չի համաձայնում, այդ պատճառով էլ սպանում են նրա որդուն, իսկ իրեն բանտարկում են: Հետո գլխատվում:

4.Ավանդապատման մեջ աշուղ Ղարիբին ինչպե՞ս է հաջողվում երկար փորձություններից հետո հասնել իր սիրելիին:

Աշուղ Ղարիբը ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին

Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա:Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները:

Իսկ շուտով պիտի նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող Նոր տարում այնպիսի մի խաղողի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց շուրջպարը:Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Գալող տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:

Ծիրան բառը  հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ: Ծիրանանալ հայոց լեզվում նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ: Իսկ ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է արքայազն, թագավորից ծնված: Ծիրանակիր բառը,  նշանակում է արքա և ծիրանի գոտի, որը նշանակում է երկնքի յոթ կամար կամ ծիածան:

Արաբները ծիրանն անվանում են թուֆալ ալ Արմանի: Հին ազգերը Հայաստանն անվանում են աստվածների երկիր, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը, և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին:

Եվ վերջում ավելացնենք, որ հայկական մրգերից միայն ծիրանն է երկու մասի բաժանվում հեշտությամբ, և միայն ծիրանի փայտից են պատրաստում ծիրանափողը՝ դուդուկը, որով նվագում են աստվածային երաժշտություն:

Հայրենագիտություն, առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Բլոգումդ ունես հայրենագիտության բաժին: Տեեղադրիր բլոգիդ հայրենագիտության բաժինիտ հղումը:

Այո ահա հղումը

  • Տեղադրի՛ր հայրենագիտության դեկտեմբեր ամսվա կատարած առաջադրանքների հղումները։
    Վաղարշապատ
    Առասպել լավաշի մասին


    Ինձ մեր հաշվետվություն շատ դուր եկավ: Ես ինձ կգնահատեմ 7/10 բալ





Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես

Ծեսը, որևէ  սովորույթի  կատարումն ու կարգն է: Ընդհանրապես ավանդաբար եկող սովորություն` սովորույթ, որը տարիներ, դարեր շարունակ նույն կերպ կատարվել է, կամ չնչին փոփոխություններով: Տոնը մարդուն ուղեկցում է իր կյանքի ողջ ընթացքում, և հենց այդ ժամանակահատվածում էլ ձևավորվում, զարգանում և սովորույթի է վերածվում:  Տոնն արդեն իսկ ուրախություն է, ցնծություն, միասնականության գաղափար: Ազգերի, մարդկության «կյանքի» ընթացքում որոշ ծեսեր մոռացվում են, նորերն են ստեղծվում, եղածները փոփոխվում են: Եթե ամեն սերունդ ծեսին իր կյանքից մի բան չավելացնի, այն աստիճանաբար կմարի:  Իրականացնումը դպրոցում ինքը ծես է` կրթական ծես, որի իրագործումը կրթական գործընթացում կրթություն է կյանքով: Ծեսերն այսօր մենք իրականացնում ենք որպես գործունեության ձև, որով ապրում ենք` խաղում է, երգում, պարում, ընկալում ու ճանաչում: Որքան էլ կարևոր են հնուց փոխանցված ծեսերն ու ավանդույթները, դրանց նորացումն ու, առավել ևս, նորերի ստեղծումը նույնպես են: 

«Հարիսայի Ծեսը» կրթահամալիրյան այն սիրելի օր-տոներից է, որին նախորդում է մի ողջ շաբաթվա նախագծային գործունեություն, էլ չասենք, որ ծեսն ունի իր նախածեսը՝ ԹԹվի ծեսը: Կրթահամալիրում դժվար է պատկերացնել հարիսան առանց թթվի: Ստացվում է, որ ծեսից ծես ծնվեց, կապվեցին միմյանց, հարստացնելով գաղափարը: Հարիսայի ծեսը կրթահամլիրի տոնի անբաժան մասն է, օրը տոնախմբությունից զատ, նշանավորովում է նաև ավանդական հարիսայի համտեսով՝ մեծով-պստիկով, որպես միասնականության, մեկ սեղանի շուրջ նստելու, սիրելի ուտելիքի վայելքի ընթացք:
Հարիսան հայկական ազգային ուտեստ է: Մեր նախնիներն այն պատրաստել են ձավարեղենից, ինչը նախնական մշակման է ենթարկվել սանդի եւ երկանքի միջոցով(տես այս հղումով), որոնք հայկական գործիքներ են: Ի վերջո, լինելով հյուրասեր ազգ, չէին կարող ուտելիքին որպես խորհուրդ ու միավորելու ևս մեկ խթան չնայել: Խոհանոցը մշակույթի մի մաս է, իսկ մշակույթը` պատմության. հացահատիկային  ճաշատեսակները պետք է կապել նստակեցության հետ, հետեւաբար հացահատիկային կերակուրը չի կարող քոչվոր(բնակության վայրը անընդհատ փոխող) ժողովրդի ազգային ուտեստ համարվել, այստեղից էլ բխումը հենց հայի աշխատասեր լինելու ու իր գործին նվիրյալ լինելու ազգային բնութագիրը:
Պատահական չէ, որ հայերենում խոհարար բառը նշանակում է “միտք անող մարդ”: Եթե կտրվենք ազգային խոհանոցից, ապա չենք կարող խոսել նաեւ ազգային երաժշտության, գրականության, ճարտարապետության եւ այլնի մասին: Ասում են՝ 2000 տարի առաջ հարիսա ենք կերել: «Հարիսայի ստեղծման օրն ու ժամանակը դժվար է ասել, բայց պատրաստման եղանակն ու գործիքները  հայկական են: Պատրաստել են ձավարից, որը զուտ հայկական մթերք է, միայն հայերն են նրա մշակմամբ զբաղվել, թոնիրը, որի մեջ եփել են, նույնպես հայկական է: Հարիսա պատրաստում են գառան կամ հավի մսից, նաև ուտելի խոտաբույսերից ու բանջարեղենից:
«Առաջին նստակյաց տնտեսություն ունեցվող ժողովուրդը, այսինքն այն մարդիկ, ովքեր նստակյաց ապրել ու հաց են մշակել, հայկական բարձրավանդակի ժողովուրդն է, այսինքն` հայերը: Այս ամենը ամրագրված է ժայռապատկերների վրա, որտեղ պատկերված են արորը, գութանը, հացահատիկը: Եթե հացահատիկ կա, նշանակում է արդեն, որ հայկական է: Նույնիսկ մեր պատմիչներից գիտենք, որ հայկական բանակը առվազն 2000 տարի օրը սկսել է հարիսա ուտելով ու մինչ այսօր էլ այդպես է»: Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։

Ավանդապատում.
Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զ՛սա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարցեր և Առաջադրանքներ

  • Ի՞նչ ազգային կերակուրներ գիտեք, և ի՞նչ հետաքրքիր ավանդություններ կան դրանց մասին։
  • Ո՞րն է Ձեր սիրած ուտելիքը, կարողանու՞մ եք այն պատրաստել։
  • Ի՞նչ է Ձեզ հուշում «Ով աշխատի, նա կուտի» ասույթը։
  • Գրել պատում «Իմ սիրած հայկական ավանդական ուտեստը» վերնագրով։

Առասպել լավաշի մասին

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Իմ Սեբասացի ուսուցիչ

Իմ Սեբաստացի ուսուցիչները շատ լավն են: Ես նրանց բոլորին շատ սիրում եմ: Առաջինը կնշեմ ընկեր Քրիստինեին՝ իմ առաջին ուսուցչուհուն: Նա շատ գեղեցիկ է, խելացի և համբերատար: Ես նրանից շատ բաներ եմ սովորել: Այդ նույն ժամանակ իմ երկարօրյաի ուսուցչուհին ընկեր Անին է եղել, ով հիմա նույնպես ինձ դասավանդում է: Ընկեր Անին շատ բարի է, խելացի և մեզ ընկերասիրություն է սովորեցնում: Իմ Սեբաստացի ուսուցիչներից կառանձնացնեմ նաև ընկեր Սոնային: Ընկեր Սոնան շատ հոգատար է, բարի, ուշադիր, անհանգստանում է մեզանից յուրաքանչյուրի համար: Ցանկացած խնդրի դեպքում մենք դիմում ենք ընկեր Սոնային:

Անի

Անին Հայաստանի Մայրաքաղաքըն է եղել 10 – 11 – րդ դարերում: Պատմիչները Անին անվանել են «Մեծ տիեզերական»: Այդ անվանում ստացել է իր հոյակերտ կառույցների, պալատներ, կամուրջներ շնորհիվ: Քաղաքը փռված է Ախուրյան գետի աջ ափին: Քաղաքը թշնամիներից պաշտպանվել է երկու պարիսպներով, որնք կոչվել են կառուցող արքաների անուներով Աշոտաշեն և Սբատաշեն անի քաղաքը քառասուն դուրռ է ունեցել, յուրաքանչյուրը իր անունը՝ Կարսի դուռ, Դվնո կամ Երևանի դուռ, Ավագ դուռ, Իգաձորի դուր և այլն: Անիում զարգացած են եղել մոտ չորս տասնյակ արհեստներ՝ ինարարական, մետաղագործություն, գորգագործություն, ջուլհակություն, բրուտագործություն ոսկերչություն և այլն: Անին ունեցել է ոչ մայն սովորական դպրոցներ այլ նաև բարձր տիպի դպրոցներ: