Ձախորդ Փանոսը

Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
– Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
– Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ – գործերը չստացվել
միտք անել – մտածել
ձենի վրա վեր են կենում – դուրս գալ աղմուկի հետևից
տակն անել – վախենալ
ճամփան ծռել – ճանապարհը փոխել
քեֆի տաք ժամանակն է – քեֆի ամենալավ ժամանակը
վրա տալ – հարձակվել
մթան հետ – մութը ընկնելու պահին
գլուխը քարը – ինչ ուզում է թող լինի
դես Փանոս, դեն Փանոս –  էս կողմ Փանոս, էն կողմ Փանոս

  • Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:

Ինքը մի բարի մարդ է լինում  , բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։
Շատ է քաշում, թե՝ քիչ էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։
Ասում է՝ գլուխը քարը չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։

  • Ա և Բ շարքերում գտի՛ր հոմանիշ բառազույգեր:

Ա. Ժամ, տկլոր, վճռել, պսակվել, եղբայր

Բ. Որոշել, ախպեր, ամուսնանալ, եկեղեցի, մերկ

Տկլոր-մերկ

Ժամ-եկեղեցի

Վճռել-որոշել

Պսակվել-ամուսնանալ

Եղբայր-ախպեր

  • Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

Սիրելի Փանոս, գործ սկսելուց առաջ լավ մտածիր։Բոլորի հետ էլ անհաջողություններ պատահում են, պետք չէ անմիջապես հուսահատվել։

Հուսահատությունից ինչու՞ փախար անտառ և կորցրեցիր ընտանիքդ։

Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառպարկ

Մենք անցյալ շաբաթ մեր դասարանով ունեցանք հետաքրքիր ճամփորդություն դեպի Ջրվեժ։

Մեզ ուղեկցել են մեր ուսուցչուհիներ ընկեր Քրիստինեն և ընկեր Անին։ Սահել ենք, ձնագնդիկ ենք խաղացել, տարբեր բաներ ենք պատրաստել և ուրախ ժամանակ ենք անցկացրել ընկերներով։

Ձմեռային ճամբարի ամփոփում

Ճամբարի սկզբում ամփոփեցինք <<Ուսումնական ձմեռ>> նախագիծը։Խաղացինք տարբեր կառուցողական խաղեր, պատրաստեցին համեղ աղցաններ, բնագիտական փորձեր կատարեցինք, մասնակցեցին մարզական ստուգատեսին։Գնացինք Ջրվեժ և մեր ստուգատեսը շարունակեցինք այնտեղ։Սովորեցինք աշխատել <<Powerpoint>> ծրագրով և պատրաստեցին հավես սահիկներ։Կազմակերպեցին թեյախմություն և գրքի քննարկում կատարեցինք։Սովորեցին պարել <<Կարնո քոչարի>>, պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ։ Սովորեցինք արագ և հեշտ հավաքել <<Կուբիկ-ռուբիկ>> խաղը։Քանի որ ես շատ արագ կարողանում եմ հավաքել օգնեցի որպեսզի իմ մյուս ընկերները նույնպես կարողանան հավաքել։

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթվա ընթացքում ունեցանք հետաքրքիր և բովանդակալից շաբաթ։Ազգագրական փառատոնի շրջանակներում թելերով տիկնիկներ պատրաստեցինք։Ունեցանք նաև բնագիտատեխնիկական հատված։Հայտարարվեց սեղանի խաղերի ֆլեշմոբ։Ներկայացրեցինք <<Քեռի Ֆեոդոր>> գրքի առաջին գլուխը։Խաղացինք կառուցողական հավես խաղեր։Դդմատոնին ընդառաջ պատրաստեցինք դդումով աղցան և համտեսեցինք։

English Report


My name is David.

I am 8 years old.

I can read and write in English.

I can make words and sentences plural.

I can translate from English into Armanian and vice versa.

I know professions, names of clothes and colours.

I can tell about me, my family and my friends.

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:
Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ:
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:

Հայտնաբերեց պանրի անցքերը,անձրևանոցի վրայի անցքերը։ Ջրակներկով ներկեց նավերը այդ պատճառով ծովի ջրի գույնն էլ փոխվեց։Լուսին գնալու համար մեքենա, մի գնացք, որը կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանար մի բրնձահատիկով։Նաև կարեց այնպիսի կոշիկներ, որոնք երբեք չէին մաշվում։

  • Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզեի ստեղծել այնպիսի զենք, որ թշնամին վախենար այդ զենքից և երբեք չփորձեր մոտենալ մեր սահմաններին։

  • Երազանքիդ մասին պատմի՛ր:

Ես երազում եմ գիտնական դառնալ, քանի որ ինչ ցանկանաի այն էլ կստեղծեի։

  • Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Մեծ գիտնական,իսկական գիտնական։

  • Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Գիտնական- մեծ գիտնական

Տարի- երկար տարի

Ջրաներկ-գունավոր ջրաներկ

Ջուր-քաղցրահամ ջուր

Մազ- ճերմակ մազ

Գիրք-հետաքրքիր գիրք

Մեքենա-արագընթաց մեքենա

Կոշիկ- հարմարավոտ կոշիկ

Գնացք- երկար գնացք

Առաջին շրջանի ամփոփում

Մաթեմատիկա

Ես շատ եմ սիրում մաթեմատիկան, քանի որ այն տալիս է շատ գիտելիքներ։Շատ եմ սիրում տրամաբանական խնդիրներ և բարդ հաշվարկներ։ Դպրոցում շատ հետաքրքիր ենք անցկացնում այս առարկայի դասաժամերը։Ֆլեշմոբեր ենք անում, լուծում ենք հետաքրքիր վարժություններ, խաղերի միջոցով ամրապնդում ենք մեր գիտելիքները։

Մայրենի

Մայրենին նույնպես շատ սիրում եմ, քանի որ կարդում ենք հետաքրքիր պատմություններ և հեքիաթներ։ Մեր ընթերցած բոլոր հեքիաթները նկարում ենք համակարգչային ծրագրի միջոցով։Խաղում ենք նաև շատ հետաքրքիր ու զարգացնող խաղեր․ բառախաղեր, հավաքում ենք մեր ընթերցած հեքիաթի փազլը, շուտասելուկներ ենք ասում։Մենք կարդացինք <<Քեռի Ֆեոդորը>> գիրքը, քննարկեցինք ամբողջ դասարանով։Շատ հետաքրքիր է այդ մեթոդով դասեր անցկացումը։

Մարմնակրթություն

Մարմնակրթության դասերի ժամանակ մենք կատարում ենք մի շարք վարժություններ։Մարմինը տաքացնելու համար հերթականությամբ տաքացնում ենք մեր մարմնի բոլոր մասերը ապա խաղում ենք խաղեր։ Նաև զբաղվում ենք լողով,հեծանիվ ենք վարում։ Քանի որ ես լավ եմ տիրապետում սպորտին, դասերի ընթացքում ընկեր Ռուզաննայի թույլտվությամբ ես ինքս եմ անցկացնում դասերը։ Բացի այդ ես հաճախում եմ ըմբշամարտի պարապմունքների։

Ես և շրջակա աշխարհը

Մենք ուսումնասիրում ենք բնությունը, խնամում ենք դպրոցի ծառերն ու ծաղիկները։Անում ենք բնագիտական փորձեր,կերակրում ենք բակի կենդանիներին։Այս առարկան կապված է մեր առօրյաի հետ և ես այս առարկան նույնպես շատ եմ սիրում։

Կերպարվեստ, տեխնոլոգիա

Կերպարվեստի ժամանակ մենք նկարում ենք բնանկարներ, դիմանկարներ, ճամփորդությունների ժամանակ նկարում ենք եկեղեցիներ, նկարում ենք մեր շապիկների վրա և այլ հետաքրքիր նկարներ։

Տեխնոլոգիայի ժամանակ աշխատում ենք գունավոր թղթերով, փայտով, տիկնիկներ ենք պատրաստում և այլ տարբեր իրեր։Ես շատ եմ սիրում տեխնոլոգիան։

Երգ, պար

Երգի և պարի ժամերին երգում ենք ժողովրդական երգեր, պարում ենք ազգային պարեր։Մեր բոլոր միջոցառումները անցնում են շատ հետաքրքիր քանի որ գիտենք բազմաթիվ պարեր ու երգեր։Մեր ուսուցիչների հետ միասին լավ ժամանակ ենք անցկացնում։

Շախմատ, սեղանի խաղեր

Ես ավելի շատ նախընտրում եմ շախմատը քանի որ այն վարժեցնում է մեր ուղեղը։ Քանի որ տանը ես շատ եմ խաղում շախմատ հայրիկիս, պապիկիս և քույրերիս հետ այդ պատճառով սկսել եմ էլ ավելի ավ խաղալ։Կարծում եմ ապագայում կլինեմ շատ լավ շախմատի մասնագետ։