Իմ սիրելի կենդանին

Իմ սիրելի կենդանին շունն է: ես սիրում եմ նրանց,որովհետև նրանք շատ խելացի են ինձ նվիրել էին մի փոքրիկ շուն:Ես նրան սովորեցրել էի ամենինչ:Շունս սովորել էր հսկել հավի ճտերին:Շանս անունը Գռաֆ է:Գռաֆը շատ լավ հսկում էր ճտերին, որ կատուն չմոտենար նրանց:Նա շատ խելացի և բարի էր:

Ճամփորդ տերևը

Գարնանը ծառի վրա մի փոքրիկ տերև կար:Տերևը աճեց,մեծացավ:Աշնանը տերևը դեղին գույն ստացավ,քամիներից պոկվեց ծառից և ընկավ ցած:Քամին քշեց տերևին ու տարավ այգի:Տերևը այնքան գեղեցիկ էր, որ երեխաներ ուզեցին նրանից գեղեցիկ աշխատանք պատրաստել և խաղալ:

Թռչունի մտածմունքը

Հովհաննես Թումանյան 

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած,
Էլ չեմ հասկանում։

Իմ մասին

Բարև ձեզ ես Գյուլնազարյան Դավիթն եմ, ութ տարեկան։ Ապրում եմ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում։Ունեմ մեծ ընտանիք։ Ապրում ենք սեփական տան մեջ։Ունեմ երկու քույր,մայրիկ,հայրիկ,տատիկ,պապիկ,մեծ տատիկ։ Ապրում ենք միասին։ Ունենք մեծ այգի տատիկիս ու պապիկիս հետ մշակում եմ մեր բակը։ Բակում ունեմ շատ ընկերներ։ Սիրում եմ ազատ ժամանակ խաղալ ընկերներիս հետ։ Միասին հավաքվում ենք այգում,ֆուտբոլ ենք խաղում,հեծանիվ ենք վարում, հետաքրքիր զրույցներ ենք ունենում։

Սիրում եմ զբաղվել սպորտով։Հաճախում եմ ըմբշամարտի, զբաղվում եմ լողով։ Դպրոցում ակտիվ մասնակցում եմ բոլոր միջոցառումներին։

Լավ տիրապետում եմ մաթեմատիկային, դպրոցում շատ արագ լուծում եմ բոլոր խնդիրները։

Իմ ուսուցչուհին միշտ ինձ գովեստի խոսքեր է ասում և ես սկսում եմ ավելի ոգևորված աշխատել։

Դեռ այսքանը։ Շնորհակալ եմ ընթերցելու և իմ աշխատանքը գնահատելու համար։

Ծաղկեվանքի մասին

Kuys varvara.JPG

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում[3]։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի նշանակալի մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում[4]։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

Ըստ լեգենդի, Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությունը և ուզում է փախցնել նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։

Ես շատ եմ ուզում, որ մենք գնանք և տեսնենք Ծաղկեվանքը։ Անհամբեր սպասում եմ մեր ճամփորդությանը։

Ճամփորդություն

Բարև ձեզ։Ես կրկին շարունակում եմ իմ բլոգը։ Այսօր խոսելու եմ մեր սեպտեմբերի 1-ի ճամփորդության մասին։Մենք դպրոցի վերաբացվելու առաջին օրով գնացինք Սևան։Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում։Ծովի մակարդակից բարձր է մոտ 1900 մետր։Լճի ջուրը հարմար է լողալու համար։Մենք դասընկերներով գնացին ափ։Լողացինք,խաղացինք,լուսանկարվեցինք։Շրջակայքում կան նաև փրկարար լողորդներ։

Մի քիչ լողալուց և հանգստանալուց հետո գնացինք <<Մաշտոցներ>> մատուռ։

<<Մաշտոցներ>> մատուռում մոմ վառեցինք,երգեցինք եկեղեցական երգ,աղոթք արեցինք,մաքրեցինք մատուռի շրջակա տարացքը։

Միասին նստեցինք մեծ ու հարմարավետ փոխադրամիջոցը և վերադարձանք դպրոց։

Դպրոցի բակում հրաժեշտ տվեցի ընկերներիս և վերադարձա տուն։

Շնորհակալ եմ ընկեր Քրիստինեին մեր լավ օրը ապահովելու համար։