Աշունը մեր այգում

Ես սիրում եմ աշունը նամանավանդ մեր բակում։ Աշունը գտնվում է ամռան և ձմռան միջև։Իր մեջ ներառում է 3 ամիս սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։

Աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակներից է։ Այնքան գեղեցիկ է մեր բակը, որ կարծես թե ծառերը գույնզգույն զգեստներ են հագել։Օրվա առաջին կեսին հիմնականում արևոտ է լինում իսկ երկրորդ կեսին արդեն սկսում է եղանակը փոխվել։Հաճախ անձրև է տեղում։

Սեպտեմբեր ամիսը դեռ հիշեցնում է ամռան մասին քանի որ դեռ տաք են օրերը։

Հոկտեմբեր ամսին սկսվում է ոսկե աշունը։Հոկտեմբերի կեսին գրեթե բոլոր ծառերը ունեն դեղին տերևներ։Հաճախ քամիների պատճառով տերևները թափվում են։

Նոյեմբեր ամսին սկսվում է խորը աշունը։Գրեթե բոլոր ծառերը մերկացած են լինում։Սակայն հողը ծածկված է լինում գեղեցիկ գույնզգույն տերևներով։Հաճախ անձրև է տեղում և ողջ օրը ցուրտ է լինում։

 Տերևաթափի հետ միասին աշունը կարծես քուն է մտնում,և իր տեղը զիջում է ձմռանը:

Մայրենի

Վայր ընկնող աստղեր

(տեղեկատվական)

Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ  մի կետ գիծ քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:

Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրմանկարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:

Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:

Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:

Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք տիեզերական քարեր են, որոնք, մեծ արագությամբ անցնելով երկրագնդի մթնոլորտային շերտով, շփվում են օդի հետ, բռնկվում և մարում: Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը տեքստից իմացար:

Իմացանք,որ աստղերը չեն ընկնում։Դրանք տիեզերական երկնաքարեր են,որոնք անցնելով մթնոլորտի միչով այրվում են և ընկնում ցած։

Մաթեմատիկա

  1. 1-100 թվերը գրելիս քանի՞ անգամ պետք է օգտագործես 0 թվանշանը:

10,20,30,40,50,60,70,80,90,100

Պատ. 11

  • Ժամը քանի՞սն է:
            Այդ ժամին դրսում մութ է:
21:0018:15
             Այդ ժամին դրսում  լույս է:
11:155:45
  • Պատմի՛ր  842 թվի մասին
  • Թիվը գրի՛ր տառերով:

Ութ հարյուր քառասուներկու

  • 842-ն ունի  _8__ հարյուրյակ  _4_ տասնյակ  _2_ միավոր
  • Հարևան թվերն են՝  841,842,843
  • Հաջորդող թիվն է՝   843
  • Նախորդող թիվն է՝ 841
  • Մեծացրո՛ւ  5-ով: 847
  • Մեծացրո՛ւ 20-ով: 862
  • Մեծացրո՛ւ 100-ով: 942
  • Փոքրացրո՛ւ 2-ով: 840
  • Փոքրացրո՛ւ 30-ով: 812
  • Փոքրացրո՛ւ 500-ով: 342
  • Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը:  840
  • Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը: 800
  • 842-ի թվանշաններով կազմի՛ր եռանիշ թվեր: 482,428,284,248,824,
  • Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով: 824,482,428,284,248
  • Կազմի՛ր արտահայտություններ, որոնց արժեքը հավասար է 842-ի:

840+2=842

742+100=842

  • Լուծի՛ր խնդիրները:
  • Ա. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 20 մ է, իսկ լայնությունը 10 մ է: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր հողամասը ցանկապատելու համար:

Լուծում՝ 10+10+20+20=60

Պատ.՝ 60:

Բ)Ուղղանկյան մի կողմը 9 սմ է, մյուսը՝ 15 սմ: Հաշվի՛ր նրա պարագիծը:

Լուծում՝ 15+15+9+9=48

Պատ.՝  48:

Բուսաբանական այգի

Ողջույն։ Ես կրկին եկել եմ պատմելու հետաքրքիր թեմայի մասին։

Այսօր մենք մեր դասարանով գնացել էինք բուսաբանական այգի։Այնտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Մեզ դիմավորեցին բարեհամբույր աշխատակիցները։Ցույց տվեցին հետաքրքիր ծառեր ու ծաղիկներ։Պատմեցին յուրաքանչյուր ծաղկի մասին։

Այստեղ կթողնեմ մի քանի հետաքրքիր լուսանկար բուսաբանական այգուց։

Սա մուտքն է։

Մաթեմատիկա

1)Հաշվի՛ր քառակուսու կողմի երկարությունը , եթե նրա պարագիծը 240 սմ է:

240:4=60                                                  Պատ՝․60

2)Հաշվի՛ր քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա պարագիծը 80  սմ է:

80։4=20                                           Պատ․՝20

3)Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 6-ով մեծ թիվ։

999+1000=1999

1999+6=2005

4) Լուծի՛ր  խնդիրները։

 1 հատը2 հ5 հ
մատիտ70 դր․140350280
վրձին150300750600
սրիչ2004001000800
ջրաներկ25050012501000
նոթատետր100200500400
բառարան2004001000800

Որքա՞ն գումար է հարկավոր

Ա․Երեք մատիտ, չորս սրիչ,մեկ նոթատետր գնելու համար:

Լուծում   3×70=210

                  4×200=800

                  1×100=100                800+100+210=1110

Պատ․՝1110

Բ․ Վեց սրիչ, յոթ ջրաներկ,երեք բառարան գրելու համար։

Լուծում  6×200=1200

                 7×250=1750

                    3×200=600                 1200+1750+600=.2950+600=3000+550=3550

Պատ․՝ 3550

5)  2 բաժին գաթա պատրաստելու համար անհրաժեշտ է 800գ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է պետք 5 բաժին այդպիսի գաթա պատրաստելու համար:

Լուծում    2բաժին                              5բաժին

                   800գ ալյուր                        ? կարագ

                    80գ կարագ

                                                                       2բաժին-80գ

                                                                        5բաժին-?

                                                        5×80=400

                                                         400:2=200

                                       Պատ.՝ 2:

6)Արփին  4 կարկանդակի և 2 փթաբլիթի համար վճարեց 800 դրամ  : Ինչքա՞ն արժե 1 կարկանդակը, եթե 1 փքաբլիթը արժե 200 դրամ ։

Լուծում   2×200=400

                 800-400=400

                 400:4=100

Պատ․՝ 100: