Ելք ստուգատես

Ելք ստուգատես

Այսուհետ իմ բլոգում կտեսնեք <<Ելք ստուգատես>> բաժինը, որտեղ կլինեն այս շրջանի իմ բոլոր աշխատանքները։

Իմ մասին

Ես Դավիթ Գյուլնազարյանն եմ։ Ես ծնվել եմ 2013թ․ , օգոստոսի 15-ին, Փարաքարում ։ Ես ութ տարեկան եմ։ Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> Կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3․2 դասարանում։ Ես սիրում եմ մաթեմատիկան , ֆուտբոլը, սպորտը, սիրում եմ հեծանիվ վարել։  Ես ուզում եմ դառնալ մարզիկ, նաև սիրում եմ  պաղպաղակ ուտել  և մեքենա վարել։ Սիրում եմ  << Նիվա>> մակնիշի մեքենաները։ Ես ունեմ շատ – շատ ընկերներ։ 

Իմ մասին ավելի շատ բան կիմանաք, եթե այցելեք իմ բլոգ։ Ահա հղումը՝

https://gyulnazaryandavit.edublogs.org/

Իմ ընկերները

Ես ունեմ շատ – շատ ընկերներ։ Իմ ընկերների անուններն են՝ Ռաֆայել, Հրանտ, Սուրեն, Արայիկ և Ալեն։ Այսքան հրաշալի ընկերներ ունեմ։ Նրանք ամեն պահի իմ կողքին են։ Նրանք այնքան հրաշալի ընկերներ են  ու ես էլ ձեզ խորուրդ կտամ, որ դուք էլ այդպիսի հրաշալի  ընկերներ ունենանք։

Իմ ուսումնական տարին, ձեռքբերումներն ու դժվարությունները

Այս ուսումնական տարվա ընթացքում ունեցել եմ բազմաթիվ ձեռքբերումներ և մի փոքր էլ դժվարություններ։Արդեն ավարտում եմ 3-րդ դասարանը նոր ու հրաշալի գիտելիքներով։ Ունեցել ենք բազմաթիվ հետաքրքիր ճամփորդություններ, այցելել ենք տարբեր եկեղեցիներ և վանքեր, ունեցել ենք հետաքրքիր շաբաթօրյակներ։ Այդ ամենի հետ մեկտեղ ունեցել եմ մի քանի դժվարություններ ուսման հետ կապված սակայն այդ դժվարությունները հաղթահարելով ունեմ նոր փորձ և հարուստ գիտելիքներ։

Մայրենի

Ճիշտ է, ես  իմ բլոգում ունեմ տեղադրած մայրենիի բոլոր աշխատանքները սակայն հիմա շատ կարճ կներկայացնեմ այն։ Այս տարի <<Մայրենի>> առարկայից գրել են բազմաթիվ պատումներ, հորինուկներ։Կատարել ենք շատ հետաքրքիր առաջադրանքներ։Ունեցել ենք Թումանյանական օրեր։Սովորել ենք Թումանյանի քառյակները և դրանցով կազմել փազլ։Հարցազրույցներ ենք վարել ընկերների, ծնողների և այն մարդկանց հետ ում հետ մենք ցանկացել ենք։Ընթերցել ենք շատ-շատ գրքեր և քննարկել ենք դասարանում։Իմ ընթերցած գրքերից խորհուրդ եմ տալիս ընթերցել <<Քեռի Ֆեոդոր>>, <<Ամենաուրախ և ամենատխուր քառասունոտնուկը>>։

Ես և շրջակա աշխարհը

Ես և շրջակա աշխարհը շատ հետաքրքիր առարկա է։ Այս առարայի շրջանակներում կերակրում ենք ագարակի կենդանիներին, սովորում ենք սիրել և մաքուր պահել մեր շրջակա միջավայրը, տնկում  և խնամում ենք մեր բակի ծառերն ու ծաղիկները։<<Power point>>  համակարգչային ծրագրով  պատրաստեցինք սահիկներ մեր սիրած ջրային կենդանու մասին։Կատարել ենք շատ հետաքրքիր բնագիտական փորձեր։

Մաթեմատիկա

Իմ բլոգում ունեմ մաթեմատիկա առարկայից կատարած բոլոր աշխատանքները։ Այս տարի շատ հետաքրքիր էր մաթեմատիկան քանի որ սովորել ենք շատ-շատ նոր բաներ և ամրապնդել ենք մեր ունեցած գիտելիքները։Սովերել ենք սյունակաձև բազմապատկում, բաժանում։Կատարել ենք շատ առաջադրանքներ այդ թեմաների վերաբերյալ։Լուծել ենք խնդիրներ և զարգացրել ենք մեր տրամաբանությունը։Ունեցանք հետաքրքիր նախագիծ <<Գնորդ-վաճառող>> թեմայով։ Վերցրել էինք տարբեր մթերքներ, որոշել էին գները և վաճառում էինք։Ունեցել ենք <<Կուբիկ-ռուբիկ>> մրցույթ։ Ես շատ լավ եմ կարողանում հավաքել։ Հավաքում եմ անգամ վարկյաններով։Կազմել ենք խնդրագիրք ահա այն։

Մարմնակրթություն

Մարմնակրթությունը շատ հետաքրքիր առարկա է։ Ես շատ եմ սիրում սպորտը։ Դպրոցում մասնակցում եմ մարմնակրթության դասերին։Վարում եմ հեծանիվ և առարկային լավ տիրապետելով ես նույնպես անցկացնում եմ այդ դասերը, իհարկե ուսուցչիս թույլտվությամբ։ Զբաղվում եմ լողով և ըմբշամարտով։ Դասերից հետո հաճախում եմ ընբշամարտի պարապմունքնեին։ Ընկերներիս հետ բակում խաղում ենք ֆուտբոլ և մի լավ զվարճանում։

Երգ

Երգի դասերին սովորում ենք ազգային շատ երգեր ու պարեր։Ես շատ եմ սիրում երգն ու պարը։Մայր դպրոցում ավագ դասարանի աշակերտների հետ սովորել ենք <<Կարնո քոչարի>> և միջոցառումների ժամանակն մենք նույնպես պարում ենք։

Իմ ճամփորդությունները

Իմ ճամփորդության նյութերը նույնպես տեղադրում եմ իմ բլոգում։Մենք մեր դասարանով ընկեր Քրիստինեի հետ շատ ենք ճամփորդում Հայաստանի տեսարժան վայրերով։ Գնում ենք տարբեր հետաքրքիր վայրեր։Լինում ենք բնության գրկում և մաքուր օդ ենք շնչում։ Իմ բլոգում կարող եք տեսնել բոլոր այն վայրերը ուր մենք այցելել ենք։Ու դեռ շարունակելու ենք ճամփորդել ու բացահայտելու մեր երկիրը։

Իմ նպատակները

Ես ունեմ շատ նպատակներ։ Իմ առաջնային նպատակներից մեկը լավ մարդ լինելն է։ Իսկ հետո լավ ըմբշամարտիկ լինելը։ Որպեսզի մասնակցեմ աշխարհի խաղերին և ոսկե մեդալով վերադառնամ հայրենիք։

Իմ ընտրությամբ գործունեությունը

Ես մի քանի տեղ նշել եմ, որ սիրում եմ սպորտ և ֆիզկուլտուրա առարկան։ Այդ պատճառով ես ընտրել եմ ֆիզկուլտուրան որպես իմ ընտրության գործ։ Ես շատ եմ սիրում մեր ընտրությամբ առարկաներ ընտրելը քանի որ այն տալիս է շատ գիտելիք ու փորձ մեր սիրելի գործում։

Ամենամսյա ֆլեշմոբեր

Մենք ամեն ամիս ունենում ենք ֆլեշմոբեր տարբեր առարկաներից։Այն շատ է զարգացնում մեր տրամաբանությունը և սովորում ենք շատ-շատ նոր բաներ։Սկզբում լրացնում ենք մեր տվյալները իսկ հետո սկսում պատասխանել հարցերին, ավարտելուց հետու ուղարկում տվյալ առարկայի ուսուցչին։

Отчёт по русскому языку

Я Давид Гюльназарян.Мне 8 лет.Я учусь вшколе имени <<Мхитара Себастаци>> в 3.2классе. Уменя большая семья: папа, мама, две сестры, дедушка и бабушка.  В школе у меня много друзей.

В этот  учебный год я читал много книг и занимался спортом.

Мы прочитали <<Белокаменная школа>>, <<Встреча с писателем>>,<<Веселый денек>>тексти.

Мне понравились тексти о дружбе и о природе.

English Report

My name is David Gyulnazaryan. I am 8.I go to school and I love my school so much. I have many friends and it is very interesting to see my friends. I study and play with them. We study many different subjects and I enjoy to learn new things.

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողին

Սիրելի ընթերցող ես ուրախ եմ, որ դուք ընթերցում եք իմ էջի նյութերը։ Հուսով Ձեզ դուր է գալիս իմ տեղադրած նյութերը։ Կարծում եմ, որ կստանաք շատ նոր գիտելիքներ ու տեղեկություն իմ բլոգից։