4-րդ դասարան, 2022-2023 ուսումնական տարի Գործնական աշխատանք

Սիրելի սովորող, բոլոր առաջադրանքները կարող ես կատարել  ինչպես դպրոցում, այնպես էլ տանը: Բոլոր առաջադրանքները տեղադրիր բլոգիդ՝ «մաթեմատիկա» և «մաթեմատիկայի Ելք» ստուգատես բաժիններում։

Առաջին կանգառ:
Չափումներ, տեղից հեռացատկ։


Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր):

Սկիզբ՝ 16:40
Կանգնում եմ իմ գծած գծի մոտ այնուհետև ցատկում եմ:
Ցատկեցի նշեցի իմ այդ տեղը ապա չափերիզով չափեցի իմ կանգնած գծից մինչև ցատկածս տեղի հեռավորությունը:
Դա կազմեց 1մ 45 սմ իսկ սմ-ով արտահայտած 145 սմ:

Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Ուղղանկյունանիստ պատրաստելու համար օգտագործել եմ ստվարաթուղթ: Ստվարաթղթի վրա քանոնի օգնությամբ գծել եմ 2 հատ 6 սմ երկարություն և լայնություն ունեցող քառակուսի նիստեր, և 4 հատ 6 սմ երկարություն և 4 սմ լայնություն ունեցող ուղղանկյուն նիստեր:

Կտրել եմ և սկոտչով ամրացրել: Ստացել եմ ուղղանկյունանիստ խորանարդ:

Հետո հաշվել եմ այդ ուղղանկյունանիստի 2 նիստերի մակերեսները:

առաջին նիստ                                                                                    երկրորդ նիստ

երկարություն -6 սմ                                                                      երկարություն — 6 սմ

լայնություն — 6 սմ                                                                        լայնություն — 4 սմ

S = 6 x 6                                                                                            S = 6 x 4

S = 36 սմ քառակուսի                                                               S = 24 սմ քառակուսի

Ուղղանկյունանիստը ունի 4 կողային նիստ, որոնք հավասար են իրար, և 2 հիմք, որոնք նույնպես հավասար են իրար: Եթե հաշվենք 1 կողային նիստի և 1 հիմքի մակերեսը, հնարավոր է հաշվել և իմանալ մյուս նիստերի մակերեսները:




Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ


Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,- 14 ժամ
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,- 2-3ժամ
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,-2ժամ
օրվա  քանի՞ ժամն է կարդում,-30 րոպե
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,- 3ժամ
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,- 4ժամ
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տեսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։





Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։


Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Ասեմ մի շատ պարզ օրինակ :Եթե բաժանենք խնձորը 4 հավասար մասերի և տեղադրենք ամանի մեջ և ուտենք մի մասը ապա կերած կլինենք խնձորի 1/4 որդ մասը իսկ ամանի մեջ կմնա 3/4 որդ մասը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:

Քաղցած վագրը վազում էր քարայծի ետևից: Չկարողանալով որսալ նրան հետ վերադարձավ: Երբ նրան հարցրեցին թե ինչու չբռնեց այծին վագրը պատասխանեց
– Շատ նիհար էր դրա համար չբռնեցի:

Ելք ստուգատես

Ելք ստուգատես

Այսուհետ իմ բլոգում կտեսնեք <<Ելք ստուգատես>> բաժինը, որտեղ կլինեն այս շրջանի իմ բոլոր աշխատանքները։

Իմ մասին

Ես Դավիթ Գյուլնազարյանն եմ։ Ես ծնվել եմ 2013թ․ , օգոստոսի 15-ին, Փարաքարում ։ Ես ութ տարեկան եմ։ Ես սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> Կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3․2 դասարանում։ Ես սիրում եմ մաթեմատիկան , ֆուտբոլը, սպորտը, սիրում եմ հեծանիվ վարել։  Ես ուզում եմ դառնալ մարզիկ, նաև սիրում եմ  պաղպաղակ ուտել  և մեքենա վարել։ Սիրում եմ  << Նիվա>> մակնիշի մեքենաները։ Ես ունեմ շատ – շատ ընկերներ։ 

Իմ մասին ավելի շատ բան կիմանաք, եթե այցելեք իմ բլոգ։ Ահա հղումը՝

https://gyulnazaryandavit.edublogs.org/

Իմ ընկերները

Ես ունեմ շատ – շատ ընկերներ։ Իմ ընկերների անուններն են՝ Ռաֆայել, Հրանտ, Սուրեն, Արայիկ և Ալեն։ Այսքան հրաշալի ընկերներ ունեմ։ Նրանք ամեն պահի իմ կողքին են։ Նրանք այնքան հրաշալի ընկերներ են  ու ես էլ ձեզ խորուրդ կտամ, որ դուք էլ այդպիսի հրաշալի  ընկերներ ունենանք։

Իմ ուսումնական տարին, ձեռքբերումներն ու դժվարությունները

Այս ուսումնական տարվա ընթացքում ունեցել եմ բազմաթիվ ձեռքբերումներ և մի փոքր էլ դժվարություններ։Արդեն ավարտում եմ 3-րդ դասարանը նոր ու հրաշալի գիտելիքներով։ Ունեցել ենք բազմաթիվ հետաքրքիր ճամփորդություններ, այցելել ենք տարբեր եկեղեցիներ և վանքեր, ունեցել ենք հետաքրքիր շաբաթօրյակներ։ Այդ ամենի հետ մեկտեղ ունեցել եմ մի քանի դժվարություններ ուսման հետ կապված սակայն այդ դժվարությունները հաղթահարելով ունեմ նոր փորձ և հարուստ գիտելիքներ։

Մայրենի

Ճիշտ է, ես  իմ բլոգում ունեմ տեղադրած մայրենիի բոլոր աշխատանքները սակայն հիմա շատ կարճ կներկայացնեմ այն։ Այս տարի <<Մայրենի>> առարկայից գրել են բազմաթիվ պատումներ, հորինուկներ։Կատարել ենք շատ հետաքրքիր առաջադրանքներ։Ունեցել ենք Թումանյանական օրեր։Սովորել ենք Թումանյանի քառյակները և դրանցով կազմել փազլ։Հարցազրույցներ ենք վարել ընկերների, ծնողների և այն մարդկանց հետ ում հետ մենք ցանկացել ենք։Ընթերցել ենք շատ-շատ գրքեր և քննարկել ենք դասարանում։Իմ ընթերցած գրքերից խորհուրդ եմ տալիս ընթերցել <<Քեռի Ֆեոդոր>>, <<Ամենաուրախ և ամենատխուր քառասունոտնուկը>>։

Ես և շրջակա աշխարհը

Ես և շրջակա աշխարհը շատ հետաքրքիր առարկա է։ Այս առարայի շրջանակներում կերակրում ենք ագարակի կենդանիներին, սովորում ենք սիրել և մաքուր պահել մեր շրջակա միջավայրը, տնկում  և խնամում ենք մեր բակի ծառերն ու ծաղիկները։<<Power point>>  համակարգչային ծրագրով  պատրաստեցինք սահիկներ մեր սիրած ջրային կենդանու մասին։Կատարել ենք շատ հետաքրքիր բնագիտական փորձեր։

Մաթեմատիկա

Իմ բլոգում ունեմ մաթեմատիկա առարկայից կատարած բոլոր աշխատանքները։ Այս տարի շատ հետաքրքիր էր մաթեմատիկան քանի որ սովորել ենք շատ-շատ նոր բաներ և ամրապնդել ենք մեր ունեցած գիտելիքները։Սովերել ենք սյունակաձև բազմապատկում, բաժանում։Կատարել ենք շատ առաջադրանքներ այդ թեմաների վերաբերյալ։Լուծել ենք խնդիրներ և զարգացրել ենք մեր տրամաբանությունը։Ունեցանք հետաքրքիր նախագիծ <<Գնորդ-վաճառող>> թեմայով։ Վերցրել էինք տարբեր մթերքներ, որոշել էին գները և վաճառում էինք։Ունեցել ենք <<Կուբիկ-ռուբիկ>> մրցույթ։ Ես շատ լավ եմ կարողանում հավաքել։ Հավաքում եմ անգամ վարկյաններով։Կազմել ենք խնդրագիրք ահա այն։

Մարմնակրթություն

Մարմնակրթությունը շատ հետաքրքիր առարկա է։ Ես շատ եմ սիրում սպորտը։ Դպրոցում մասնակցում եմ մարմնակրթության դասերին։Վարում եմ հեծանիվ և առարկային լավ տիրապետելով ես նույնպես անցկացնում եմ այդ դասերը, իհարկե ուսուցչիս թույլտվությամբ։ Զբաղվում եմ լողով և ըմբշամարտով։ Դասերից հետո հաճախում եմ ընբշամարտի պարապմունքնեին։ Ընկերներիս հետ բակում խաղում ենք ֆուտբոլ և մի լավ զվարճանում։

Երգ

Երգի դասերին սովորում ենք ազգային շատ երգեր ու պարեր։Ես շատ եմ սիրում երգն ու պարը։Մայր դպրոցում ավագ դասարանի աշակերտների հետ սովորել ենք <<Կարնո քոչարի>> և միջոցառումների ժամանակն մենք նույնպես պարում ենք։

Իմ ճամփորդությունները

Իմ ճամփորդության նյութերը նույնպես տեղադրում եմ իմ բլոգում։Մենք մեր դասարանով ընկեր Քրիստինեի հետ շատ ենք ճամփորդում Հայաստանի տեսարժան վայրերով։ Գնում ենք տարբեր հետաքրքիր վայրեր։Լինում ենք բնության գրկում և մաքուր օդ ենք շնչում։ Իմ բլոգում կարող եք տեսնել բոլոր այն վայրերը ուր մենք այցելել ենք։Ու դեռ շարունակելու ենք ճամփորդել ու բացահայտելու մեր երկիրը։

Իմ նպատակները

Ես ունեմ շատ նպատակներ։ Իմ առաջնային նպատակներից մեկը լավ մարդ լինելն է։ Իսկ հետո լավ ըմբշամարտիկ լինելը։ Որպեսզի մասնակցեմ աշխարհի խաղերին և ոսկե մեդալով վերադառնամ հայրենիք։

Իմ ընտրությամբ գործունեությունը

Ես մի քանի տեղ նշել եմ, որ սիրում եմ սպորտ և ֆիզկուլտուրա առարկան։ Այդ պատճառով ես ընտրել եմ ֆիզկուլտուրան որպես իմ ընտրության գործ։ Ես շատ եմ սիրում մեր ընտրությամբ առարկաներ ընտրելը քանի որ այն տալիս է շատ գիտելիք ու փորձ մեր սիրելի գործում։

Ամենամսյա ֆլեշմոբեր

Մենք ամեն ամիս ունենում ենք ֆլեշմոբեր տարբեր առարկաներից։Այն շատ է զարգացնում մեր տրամաբանությունը և սովորում ենք շատ-շատ նոր բաներ։Սկզբում լրացնում ենք մեր տվյալները իսկ հետո սկսում պատասխանել հարցերին, ավարտելուց հետու ուղարկում տվյալ առարկայի ուսուցչին։

Отчёт по русскому языку

Я Давид Гюльназарян.Мне 8 лет.Я учусь вшколе имени <<Мхитара Себастаци>> в 3.2классе. Уменя большая семья: папа, мама, две сестры, дедушка и бабушка.  В школе у меня много друзей.

В этот  учебный год я читал много книг и занимался спортом.

Мы прочитали <<Белокаменная школа>>, <<Встреча с писателем>>,<<Веселый денек>>тексти.

Мне понравились тексти о дружбе и о природе.

English Report

My name is David Gyulnazaryan. I am 8.I go to school and I love my school so much. I have many friends and it is very interesting to see my friends. I study and play with them. We study many different subjects and I enjoy to learn new things.

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողին

Սիրելի ընթերցող ես ուրախ եմ, որ դուք ընթերցում եք իմ էջի նյութերը։ Հուսով Ձեզ դուր է գալիս իմ տեղադրած նյութերը։ Կարծում եմ, որ կստանաք շատ նոր գիտելիքներ ու տեղեկություն իմ բլոգից։

Երկրի օրը

Այս ուբաթ օրը մեր դպրոցում մեծ աշխուժություն էր։ Երեխաները եկել էին բահերով, դույլերով և ծառերով։ Աղջիկները մաքրություն էին անում։ Մաքրու էին դասա սենյակը, ջրում ծաղիկները։ Իսկ տղաները բակում փոսեր էին անում և տնկում ծառերը։ Ես իմ տնկծ ծառին փակցրեցի մի նշան, որ ցույց տամ ընկերներիս իմ տնկած ծառը։

Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում

Մեր ընտանիքը շատ ավանդապաշ է։ Մենք միշտ տոնում ենք տաղավար բոլոր տոները։ Իմ սիրելի տոներից մեկն է Սուրբ Հարության տոնը։ Այդ տոնի ժամանակ ներկում ենք ձվերը կարմիր գույնով։ Աճեցնում ենք ցորեն՝ ածիկ։ Այդ տոնին պատրաստում ենք չամիչով փլավ, ձուկ, գաթա, տապակած կանաչի։ Երբ ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ, սկսում ենք ձվա կռիվ խաղալ։ Հայրիկս կարողանում է ընտրել ամենաբինդ ձուն և հաղթում է բոլորին։

Ուրախ ձվակռիվ

Բոլոր երեխաների նման ես էլ եմ սիրում Զատկի տոնը։ Այդ տոնն ինձ դուր է գալիս, որովհետև ձու ենք ներկում, ձվակոիվ խաղում։ Մեր բակի տղաները հավաքվում են և սկսում ենք ձվակռիվը։ Պապիկս ինձ համար ընտրում է ամենապինդ ձուն, որպեսզի չպարտվեմ։ Ես էլ խաղի վերջում հաղթանակից ոգևորված գալիս եմ տուն։ Սիրում եմ նաև ցորեն աճեցնել, որի մեջ տեղավորում ենք գեղեցիկ ներկած ձվերը։

Խոսե’նք հայերեն

Կաբաչկա – դդմիկ

զարյադկա – լիցքավորում

զամոկ – կողպեկ

դուխի – օծանելիք

զաբոր – պարիսպ

դուշ – ցնցուղ

պլիտա – սալօջախ

գարդոն – ստվարաթուղթ

բանկա – տարա

վազ – մրգաման

պլավկի – լողազգեստ

սավոկ – գոգաթիակ

պլյաժ – լողափ

իշմար – ակնարկ