Իմ Հայրենիքը

Իմ հայրենիքը Հայաստանն է: Հայրենիքս տարածքով փոքր է, սակայն ունի շատ երկար հազարամյակների պատմություն: Հայաստանը առաջին երկրներից է, որ ընդունել է քրիստոնեություն: Հայաստանում կան բազմաթիվ եկեղեցիներ, ամրոցներ, ուշարձաններ, որի պատճառով անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Իմ հայրենիքը ունեցել է դժվար անցյալ, միշտ պայքարել է իր գոյության համար: Ես հպարրտ եմ, որ հայ եմ և ապրում եմ հայաստանում:

Հայաստանը մեր հայրենիքն է

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։

Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում։ Ինչու՞ քարի դար, քանի որ քարանձավում են ապրել մարդիկ և իրենց աշխատանքային, առրյա գործիքները հիմնականում քարից են եղել/օրինակ՝ օբսիդիան՝ վանակատ քարը, որից պատրաստել են որսորդության գործիքներ, կտրող գործիքներ/։
Մարդիկ շատ ժամանակ առաջ ապրել են խմբերով, հետո միավորվել են, դառնալով մեծ ազգություններ, սկսել են ապրել նույնակերպ նույն օրենքներով, իրար համար անհանգստանալ, իրար հարազատ ու նույն խմբից համարել։ Շատերն ասում են, որ Հայասա կոչվող ցեղն է եղել ամենամեծն ու հզորը, որի անվան հետ էլ հավանաբար կապվում է հայ ժողովրդի “հայ” անվանումը:
Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով: Մեր կարևոր գործերից է մաքուր պահել մեր սիրուն Հայաստանը, աղբից ազատել կամ չաղտոտել: Չոչնչացնել մեր անտառները, ծառահատումներ չանել: Սիրել Հաստաստանը, առաջին հերթին նշանակում ճանաչել այն, իմանալ նրա անցյալը, պահպանել բնությունը: Մենք Հայաստանը բոլորից լավ պետք է ճանաչենք՝ իր լեռներով, ձորերով, սարերով, գետերով, լճերով ու բազում կենդանիներով ու բույսերով:
Հայաստանը շա՜տ հին պետություն է, հայերն էլ շա՜տ հին ծագում ունեն: Հայաստանի այժմյան մայրաքաղաքը Երևանն է: Երևանը բոլորս սիրում ենք, չնայած հին շինություններ շատ քիչ են մնացել, բայց Երևանն էլ շատ հին է, նույնիսկ ավելի հին է քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ (ավանդապատում) — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթան­դամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթ­նանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատ­ժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Բագրատունիներ

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ:

Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի եկեղեցիների քաղաք/այժմ Անին գտնվում է պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում-Թուրքիա/:Աշոտ 1-ին Բագրատունին  դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։ Աշոտ 1-ին Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։ Բագրատունիների թագավոր լինելու ժամանակ, Հայաստանի գլխավոր թշնամին արաբներն էին:
Բագրատունիների հզորագույն թագավորներից է եղել Աշոտ Բ-ն, կամ Աշոտ Երկաթը/այսպես էին անվանել ամուր բնավորության, հզոր կամքի պատճառով/: Հայաստանը լիակատար անկախության հասավ։  Աշոտ 2-րդը ճանաչվեց շահնշահ` արքայից արքա։ Աշոտ Երկաթի թագավորության օրոք տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել հայ նշանավոր գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» հայտնի պատմավեպի համար:

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում: Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են:

Արտաշես և Սաթենիկ

Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն աստվածն էր վիշապաքաղ  հովանավորում նրան: Այդ ժամանակ էլ Հայաստանի վրա հարձակվեցին հարևան Ալանաց երկրի զորքերը, ովքեր գրավել էին Վրաստանի մեծ մասը/Վրաց աշխարհ/ ու շարժվում էին դեպի հարավ:

Թշնամու դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Հայոց և ալանների զորքերի կռվի  ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա,խոստանում է որ դրանից հետո ալանները այլևս չեն հարձակվի Հայոց աշխարհի վրա։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ բլրի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին, որ բաց թողնի իր եղբորը, որպեսզի հավերժական թշնամանք չլինի այս ազգերի միջև ու արյուն չթափվի:

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ արքայադստերը, սիրահարվում է և ցանկություն է ունենում ամուսնանալ նրա հետ: Իր դայակին ասում է, որ շատ լավ կլինի եթե ամուսնանա Սաթենիկի , համ էլ երկու երկրները կբարիշեն:

Մարդիկ են ուղարկում Ալլաների թագավորի մոտ, որ կնության առնեն աղջկան, բայց թագավորը մերժում է, ասելով, որ Արտաշեսը չունի այն բյուրավոր գանձերը, որ իր աղջկա դիմաց կարողանա տալ: Այդ ժամանակ էլ Արտաշեսը իր ձին հեծում է ու պարանը գցելով Սաթնիկի մեջքից, փախցնում է նրան ու բերում Հայող աշխարհ:

 Մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում՝ մարգարիտներ են գլխին թափում։

Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ զավակներ:

Զորաց եկեղեցի, Արատեսի վանք, Ուրցաձորի Հովհաննես Կարապետի վանք

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է գետահայաց բլրի վրա։ Վերջերս անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են շինությունների հիմքեր, որոնք թվագրվում են միջին դարերով` հենց այդ ժամանակ էլ հիմնվել է վանքը։ Հայտնաբերվել են լավ պահպանված պատեր և լուսամուտների բարավորներ։ Եկեղեցու առջև մի քանի կոպտատաշ պարզ տապանաքարեր կան` յուրաքանչյուրի վերջնամասում հստակ երևացող անցքով։ Այդ անցքերի նպատակը պարզ չէ, թեև, որոշ գիտնականների կարծիքով, քարերը հնադարյան են և քրիստոնեությունից առաջ այստեղ պաշտամունքի վայր է եղել։ Մնացած քարերն ավելի ուշ շրջանի են, այդ թվում` գեղաքանդակ մի քանի խաչքարեր։

Եկեղեցին կառուցվել է 14-րդ դ. (1303 թ.) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտ.1242-1344 թթ.). և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուկների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։

Զորաց եկեղեցին հայկական ճարտարապետական հուշարձանների շարքում առանձնանում է եզակի հորինվածքով։ Հայաստանում նման կառույցներ չեն պահպանվել։ Թաղածածկ կամ գմբեթավոր փակ սրահի փոխարեն եկեղեցին ընդհանրապես ներքին սրահ չունի. տանիքածածկ միակ հատվածները արևելյան խորանն ու նրան կից 2 ավանդատներն են, որոնցից ելք կա դեպի արևմտյան կողմի բացօթյա ընդարձակ բակը։ Եկեղեցին առանձնահատուկ է նաև նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված` մոտավորապես ձիուց իջնողի համար հարմար բարձրության։ Իրականում հենց այդ նպատակով էլ կառուցվել է։

Զորաց եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցու օրհնանքն ու սուրբ հաղորդություն ստանային։ Մարտից առաջ զորքը և ձիերն օրհնելն ընդունված կարգ էր, բայց Հայաստանում հենց այդ նպատակով կառուցված ուրիշ եկեղեցի չկա։ Առանձնահատուկ է նաև հեծյալ զինվորի բացօթյա հրապարակ-աղոթասրահ մտնելու գաղափարը։

Եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ մոնղոլների պարտադրանքով հայոց զորքերը մամլուկների և թշնամի ցեղերի դեմ կռվելիս մասնակցում են Սիրիայի դեմ մղված հայտնի ճակատամարտին։

Եկեղեցին հիմնավերանորոգվել է 20-րդ դարում, և այժմ էլ այս տարածքում շարունակվում են պեղումները։

Արատեսի վանք
Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր
Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը[


Ուրցաձորի Հովհաննես Կարապետի վանք

Պամական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում վանական համալիրի մասին. այն աչքաթող են արել նաև ճանապարհորդներն ու տեղագիրները, միայն Ղևոնդ Ալիշանը թռուցիկ ձևով հիշատակում է նրա անունը[3][4]։ Հուշարձանների վրա փորագրված սակավաթիվ արձանագրություններն էլ, անգամ աղոտ կերպով, լույս չեն սփռում նրա անցյալ պատմության վրա։ Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ Այդ ժամանակ Ուրծաձոր գավառը գտնվում էր Օրբելյանների իշխանության ներքո։ Մյուս արձանագրությունները նվիրատվական են։ 1593 թվականը կրող մի այլ արձանագրույունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում։ Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից։

1896 թվականին կառուցված վանքի միաբանության բնակելի շենքերը, 1897 թվականին կառուցված վանքի պարիսպը և 1898 թվականին՝ հացահատիկի հողերը, հավանական են դարձնում, որ վանքը 19-րդ դարի վերջերին որոշ ժամանակով վերականգնվել է։



Զորաց եկեղեցու մասին

Yeghegis.jpg


Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։

Հայաստանի հնագույն գյուղերից է։ Բնակավայրի հին նախնական անվանումը եղել է եղեգիս։ Հելլինիստական շրջանում երբեմն հայտնի էր իր հունական արտասանությամբ՝ Էլեգիա։ Այնուհետև, արաբական տիրապետության օրոք հիշատակվում է որպես Ալգիս, հետո՝ Ալայազ անվանումով եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ Վերանվանվել է նախնական հայկական Եղեգիս անվանումը 1991 թ. ապրիլի 3-ին։

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)

Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

8-Հայաստանն-ըստ-ՙԱշխարհացոյց՚-ի

Տիգրան Մեծը օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պա­րիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:

Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)


Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

10726515_10205153843749949_747844468_n

սեպագիր արձանագրության օրինակ

Զատիկի ծեսի մասին

Պատմել Սուրբ Հարության տոնի ձեր ընտանեկան ավանդույթի մասին այն շարադրել բլոգում, կցել օրվանից նկարներ, գրել՝ ձեզ համար ամենասիրելի պահը այդ տոնի ընթացքում:

Սուրբ Հարոըթյան տոնը մեր ընտանիքի ամենասիրած տոներից մեկն է: Այդ օրը մենք պատրաստում ենք չամչով փլավ, տապակած կանաչի, և ներկում ենք ձու: Օրվա ընթացքում գնում ենք եկեղեցի, մասնակցում ենք պատարագին և այնտեղից բերում ենք վառած մոմ: Այդ մոմը շարունակում է վառվել մեր տանը: Երեկոյան պատրաստում ենք սեղանը և աբողջ ընտանիքով նշում ենք տոնը: