Զորաց եկեղեցի, Արատեսի վանք, Ուրցաձորի Հովհաննես Կարապետի վանք

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է գետահայաց բլրի վրա։ Վերջերս անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են շինությունների հիմքեր, որոնք թվագրվում են միջին դարերով` հենց այդ ժամանակ էլ հիմնվել է վանքը։ Հայտնաբերվել են լավ պահպանված պատեր և լուսամուտների բարավորներ։ Եկեղեցու առջև մի քանի կոպտատաշ պարզ տապանաքարեր կան` յուրաքանչյուրի վերջնամասում հստակ երևացող անցքով։ Այդ անցքերի նպատակը պարզ չէ, թեև, որոշ գիտնականների կարծիքով, քարերը հնադարյան են և քրիստոնեությունից առաջ այստեղ պաշտամունքի վայր է եղել։ Մնացած քարերն ավելի ուշ շրջանի են, այդ թվում` գեղաքանդակ մի քանի խաչքարեր։

Եկեղեցին կառուցվել է 14-րդ դ. (1303 թ.) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտ.1242-1344 թթ.). և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուկների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։

Զորաց եկեղեցին հայկական ճարտարապետական հուշարձանների շարքում առանձնանում է եզակի հորինվածքով։ Հայաստանում նման կառույցներ չեն պահպանվել։ Թաղածածկ կամ գմբեթավոր փակ սրահի փոխարեն եկեղեցին ընդհանրապես ներքին սրահ չունի. տանիքածածկ միակ հատվածները արևելյան խորանն ու նրան կից 2 ավանդատներն են, որոնցից ելք կա դեպի արևմտյան կողմի բացօթյա ընդարձակ բակը։ Եկեղեցին առանձնահատուկ է նաև նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված` մոտավորապես ձիուց իջնողի համար հարմար բարձրության։ Իրականում հենց այդ նպատակով էլ կառուցվել է։

Զորաց եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցու օրհնանքն ու սուրբ հաղորդություն ստանային։ Մարտից առաջ զորքը և ձիերն օրհնելն ընդունված կարգ էր, բայց Հայաստանում հենց այդ նպատակով կառուցված ուրիշ եկեղեցի չկա։ Առանձնահատուկ է նաև հեծյալ զինվորի բացօթյա հրապարակ-աղոթասրահ մտնելու գաղափարը։

Եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ մոնղոլների պարտադրանքով հայոց զորքերը մամլուկների և թշնամի ցեղերի դեմ կռվելիս մասնակցում են Սիրիայի դեմ մղված հայտնի ճակատամարտին։

Եկեղեցին հիմնավերանորոգվել է 20-րդ դարում, և այժմ էլ այս տարածքում շարունակվում են պեղումները։

Արատեսի վանք
Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր
Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը[


Ուրցաձորի Հովհաննես Կարապետի վանք

Պամական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում վանական համալիրի մասին. այն աչքաթող են արել նաև ճանապարհորդներն ու տեղագիրները, միայն Ղևոնդ Ալիշանը թռուցիկ ձևով հիշատակում է նրա անունը[3][4]։ Հուշարձանների վրա փորագրված սակավաթիվ արձանագրություններն էլ, անգամ աղոտ կերպով, լույս չեն սփռում նրա անցյալ պատմության վրա։ Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ Այդ ժամանակ Ուրծաձոր գավառը գտնվում էր Օրբելյանների իշխանության ներքո։ Մյուս արձանագրությունները նվիրատվական են։ 1593 թվականը կրող մի այլ արձանագրույունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում։ Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից։

1896 թվականին կառուցված վանքի միաբանության բնակելի շենքերը, 1897 թվականին կառուցված վանքի պարիսպը և 1898 թվականին՝ հացահատիկի հողերը, հավանական են դարձնում, որ վանքը 19-րդ դարի վերջերին որոշ ժամանակով վերականգնվել է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *