Սովորող սովորեցնող նախագծով հանդիպում քոլեջի ուսանողների հետ

Հայաստանի թռչուններ

Մեզ մոտ եկել էին քոլեջի ուսանողները և մեզ պատմում էին Արագիլի մասին: Ես իմացա, որ երբ արագիլի ձագուկնեը հիվանդանում են Արագիլները իրենց ձագերին նետում էին դուրս,որ մյուս ձագերին չհիվանդանան և ես իմացա արագիլները ունեն ում են 1/7 ձագուկներ, Իմացա որ Արագիլները իրենց ձագերը երբ հիվանդանում են Արագիլները իրենց ձագերին նետում էին դուրս,որ մյուս ձագերին չվնասի։ Իմացա, Արագիլները լինում են Սև և Սպիտակ, Սպիտակները մնում են փետուրների վրա իսկ սևերը ժաիռի վրա և գյուղերում են մնում,Արագիլներ սնվում են միջատներով և սողուներով, երբ արագիլները մի ոտքը բարձրացնում են դա նշանակում է, որ նրանք քնում են Շատ հետաքրքիր էր ամեն ինչ։ Վերջում մեզ քոլեջի ուսանողները բերել էին Արագիլի փազլ, մենք բաժանվեցինք 3 խմբի ամեն մի խմբի բաժանեցին մեկական փազլի մասեր և մենք սկսեցինք հավաքել փազլ։


Ժողովրդական արվեստի թանգարանի մասին

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները։ Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջան քաղաքում։

2020 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանին է միացել Փայտարվեստի թանգարանը, որն այժմ գործում է որպես փայտարվեստի ցուցասրահ Երևան քաղաքի Պարոնյան փողոցում։

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի

Ես այդ օրը բացակայել էի:

Երեքշաբթի

Մենք առաջին դասաժամը սկսեցին շատ հավես։ Սկզբում նկարչության սրահում իրար հետ խոսում էինք, և հետո մեզ մոտ եկան ընկեր Քրիսիտինեի դասարանը 2.2-ը մենք փոքրերին օգնում էինք պատրաստել կավից Հովհաննես Թումանյանի հերոսներից մեկի պատկերը։ Հետո մենք մի քիչ խաղացինք և գնացինք մարզասրահ ։ Իրականացրեցինք բառբառ նախագիծը, ամեն մեկը, որ բառբառը գիտեր խոսում էր և մեզ բացատրում թէ դա ինչ է նշանակում, մի տղա Արևելյան դպրոցից պատրաստել էր մի քանի նախադասություն և ինքը ասում էր այդ նախադասությունները իր բառբառով և մենք պետք է գուշակեինք, թե ինչ է դա նշանակում։

Չորեքշաբթի

Այս օր մեր մոտ առաջին դասաժամին եկել էր ընկեր Տիգրանը քոլեջի պարի ուսուցիչը։ Ընկեր Տիգրանը մեզ սովորեցրեց 2 պար <<Նինարե>> և <<Կարմիր ֆստա>> ։ Իսկ 2-րդ ժամին մենք ընկեր Սեդայի հետ վեր հիշեցինք մի քանի երգ և խաղացինք շատ հավես խաղ, թաշկինակ։ Մենք զույգերով կանգնում էինք իրար դիմաց և ընկեր Սեդան դնում էր մեր դիմաց թուղթ, հետո ընկեր Սեդան ասում էր մեզ գործողություներ և մենք անում էինք օրինակ՝ քիթ, գլուխ, և եթե ընկեր Սեդան ասեր թուղթ մենք պետք է արագ վերցնեինք թուղթը։ 3-րդ դասաժամին մենք 1-ին ջոկատի և ընկեր Մելինեի դասարանի հետ սկսեցինք հետաքրքիր խաղեր խաղալ, պարան, մուկն ու կատուն, և հեյ խմբեր: 4-րդ դասաժամին մենք գնացինք ընկեր Անիի հետ ընկեր Քրիստինեի դասարան, և սկսեցին մուլտֆիլմ դիտել ։ 5-րդ դասաժամին ես և տղաները դրսում ֆուտբոլ էինք խաղում:

Հինգշաբթի

Այօր մենք 1-ին դասաժամին նստած էինք նկարչության սրահում և խաղում էինք խաղեր, օրինակ հոլով խաղ, ռեզինով, ընկուզախաղեր, աքլորակռիվ։ Հետո մենք նախաճաշեցինք և գնացինք Արևելյան դպրոց ընկեր Արմինեի ջոկատի հետ ազգային խաղեր խաղալու։ Այդ ամենը վերջացնելուց հետո մենք գնացինք հետ դպրոց։ 5-րդ դասաժամին մենք գնացին վերնատուն ընկեր Սեդայի հետ մի նոր երգ սովորեցինք, հետո ես և տղաները գնացինք դուրս ֆուտբոլ խաղալու։

Ուրբաթ

1-ին դասաժամին մեզ մոտ նորից եկել էր ընկեր Տիգրանը և մենք նորից վերհիշեցինք <<Նինարե>> և <<Կարմիր ֆիստա>> պարերը։ 2-րդ դասաժամին սովորեցինք <<Դերիկո երգը>>, որը պետք էր ներկայացնենք համերգին։ Հետո մի քիչ հանգստացանք։ 3-րդ դասաժամին մենք գնացինք հայրենագիտության սենյակ և խաղացինք զարգացնող խաղեր։ 4-րդ և 5-րդ դասաժամերին գնացինք ֆուտբոլ խաղալու։

Սովորողի անհատական ուսումնական պլան

  • ՈՒսումնական երկրորդ շրջան

Բաժնի բացում.

«Անհատական ուս. պլան» կամ «Ձմեռային ճամբար 2024»

Սովորողի անուն-ազգանուն
Դավիթ Գյուլնազարյան

Ընտրած ջոկատ
Վեցերորդ ջոկատ

Ընտրած նախագծեր
Ես ընտրած նախագիծ չունեմ

Սովորողի առաջարկած նախագիծը(եթե կա այդպիսի)
Չունեմ

Ճամփորդություններ, որոնց մասնակցելու է
Սահադաշտ եմ գնալու

Ճամբարայի էջի հղումը
Ահա հղումը

Ճամբարային աշխատակարգը
Ահա հղումը

Շաբաթվա կամ օրվա աշխատակարգի հրապարակում