Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի

Ես այդ օրը բացակայել էի:

Երեքշաբթի

Մենք առաջին դասաժամը սկսեցին շատ հավես։ Սկզբում նկարչության սրահում իրար հետ խոսում էինք, և հետո մեզ մոտ եկան ընկեր Քրիսիտինեի դասարանը 2.2-ը մենք փոքրերին օգնում էինք պատրաստել կավից Հովհաննես Թումանյանի հերոսներից մեկի պատկերը։ Հետո մենք մի քիչ խաղացինք և գնացինք մարզասրահ ։ Իրականացրեցինք բառբառ նախագիծը, ամեն մեկը, որ բառբառը գիտեր խոսում էր և մեզ բացատրում թէ դա ինչ է նշանակում, մի տղա Արևելյան դպրոցից պատրաստել էր մի քանի նախադասություն և ինքը ասում էր այդ նախադասությունները իր բառբառով և մենք պետք է գուշակեինք, թե ինչ է դա նշանակում։

Չորեքշաբթի

Այս օր մեր մոտ առաջին դասաժամին եկել էր ընկեր Տիգրանը քոլեջի պարի ուսուցիչը։ Ընկեր Տիգրանը մեզ սովորեցրեց 2 պար <<Նինարե>> և <<Կարմիր ֆստա>> ։ Իսկ 2-րդ ժամին մենք ընկեր Սեդայի հետ վեր հիշեցինք մի քանի երգ և խաղացինք շատ հավես խաղ, թաշկինակ։ Մենք զույգերով կանգնում էինք իրար դիմաց և ընկեր Սեդան դնում էր մեր դիմաց թուղթ, հետո ընկեր Սեդան ասում էր մեզ գործողություներ և մենք անում էինք օրինակ՝ քիթ, գլուխ, և եթե ընկեր Սեդան ասեր թուղթ մենք պետք է արագ վերցնեինք թուղթը։ 3-րդ դասաժամին մենք 1-ին ջոկատի և ընկեր Մելինեի դասարանի հետ սկսեցինք հետաքրքիր խաղեր խաղալ, պարան, մուկն ու կատուն, և հեյ խմբեր: 4-րդ դասաժամին մենք գնացինք ընկեր Անիի հետ ընկեր Քրիստինեի դասարան, և սկսեցին մուլտֆիլմ դիտել ։ 5-րդ դասաժամին ես և տղաները դրսում ֆուտբոլ էինք խաղում:

Հինգշաբթի

Այօր մենք 1-ին դասաժամին նստած էինք նկարչության սրահում և խաղում էինք խաղեր, օրինակ հոլով խաղ, ռեզինով, ընկուզախաղեր, աքլորակռիվ։ Հետո մենք նախաճաշեցինք և գնացինք Արևելյան դպրոց ընկեր Արմինեի ջոկատի հետ ազգային խաղեր խաղալու։ Այդ ամենը վերջացնելուց հետո մենք գնացինք հետ դպրոց։ 5-րդ դասաժամին մենք գնացին վերնատուն ընկեր Սեդայի հետ մի նոր երգ սովորեցինք, հետո ես և տղաները գնացինք դուրս ֆուտբոլ խաղալու։

Ուրբաթ

1-ին դասաժամին մեզ մոտ նորից եկել էր ընկեր Տիգրանը և մենք նորից վերհիշեցինք <<Նինարե>> և <<Կարմիր ֆիստա>> պարերը։ 2-րդ դասաժամին սովորեցինք <<Դերիկո երգը>>, որը պետք էր ներկայացնենք համերգին։ Հետո մի քիչ հանգստացանք։ 3-րդ դասաժամին մենք գնացինք հայրենագիտության սենյակ և խաղացինք զարգացնող խաղեր։ 4-րդ և 5-րդ դասաժամերին գնացինք ֆուտբոլ խաղալու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *