«Գունային խաղեր» Մաս

1․Պարկում կա 3 կանաչ, 6 դեղին և 12 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ

ա)դրանցից գոնե մեկը դեղին է։
16

բ)դրանցից գոնե մեկը կանաչ է։
19

գ)դրանցից գոնե մեկը կարմիր է։
10

դ)դրանց մեջ կլինեն բոլոր գույնի գնդակներից։
19

ե)նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի։
13

զ) հանած գնդակների մեջ կունենանք գոնե երկու միագույն գնդակ։
4

2.Տուփում կա 7 կանաչ, 2 վարդագույն և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ

ա)դրանցից գոնե մեկը վարդագույն է։
18
բ)դրանցից գոնե մեկը կանաչ է։
13
գ)դրանցից գոնե մեկը կարմիր է։
10
դ)դրանց մեջ կլինեն բոլոր գույնի մատիտներից։
18
ե)նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի։
11
զ) հանած մատիտների մեջ կունենանք գոնե երկու միագույն մատիտ։
4
3․Պարկում կա 2 կանաչ, 4 կարմիր և 7 սպիտակ գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն 3 տարբեր գույնի գնդակ։
12
4․ Պայուսակում կա 4 վարդագույն, 6 դեղին և 3 շականակագույն մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել պայուսակից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը  դեղին է։
8
5․ Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը   կանաչ է։
21
6.Տուփում  կան  18 կապույտ, 7 կանաչ և 16 դեղին փոքրիկ գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ  է։
24
7.Տուփում կա 7 սև, 5 դեղին և 4 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։
12
8.Տուփում կա 3 նարնջագույն և 4 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը նարնջագույն է։
5
9.Տուփում կա 10 երկնագույն և 5 սև մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը երկնագույն է։
6

10․ Սիրելի սովորողներ, այժմ կազմեք նմանատիպ խնդիրներ։

1)Տուփում կա 12 սպիտակ և 7 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը սպիտակէ։
8

2)Պարկում կա 8 կանաչ, 12 կարմիր և 3 սպիտակ գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն 3 տարբեր գույնի գնդակ։
21

3)Պայուսակում կա 6 վարդագույն, 11 դեղին և 7 շականակագույն մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել պայուսակից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը  դեղին է։
14

4) Պայուսակում կա 7 կանաչ, 14 դեղին և 8 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը  լինի դեղին։
16

5) Տուփում կա 8 նարնջագույն և 11 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը նարնջագույն է։
12

Զորաց եկեղեցի, Արատեսի վանք, Ուրցաձորի Հովհաննես Կարապետի վանք

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է գետահայաց բլրի վրա։ Վերջերս անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են շինությունների հիմքեր, որոնք թվագրվում են միջին դարերով` հենց այդ ժամանակ էլ հիմնվել է վանքը։ Հայտնաբերվել են լավ պահպանված պատեր և լուսամուտների բարավորներ։ Եկեղեցու առջև մի քանի կոպտատաշ պարզ տապանաքարեր կան` յուրաքանչյուրի վերջնամասում հստակ երևացող անցքով։ Այդ անցքերի նպատակը պարզ չէ, թեև, որոշ գիտնականների կարծիքով, քարերը հնադարյան են և քրիստոնեությունից առաջ այստեղ պաշտամունքի վայր է եղել։ Մնացած քարերն ավելի ուշ շրջանի են, այդ թվում` գեղաքանդակ մի քանի խաչքարեր։

Եկեղեցին կառուցվել է 14-րդ դ. (1303 թ.) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտ.1242-1344 թթ.). և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուկների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։

Զորաց եկեղեցին հայկական ճարտարապետական հուշարձանների շարքում առանձնանում է եզակի հորինվածքով։ Հայաստանում նման կառույցներ չեն պահպանվել։ Թաղածածկ կամ գմբեթավոր փակ սրահի փոխարեն եկեղեցին ընդհանրապես ներքին սրահ չունի. տանիքածածկ միակ հատվածները արևելյան խորանն ու նրան կից 2 ավանդատներն են, որոնցից ելք կա դեպի արևմտյան կողմի բացօթյա ընդարձակ բակը։ Եկեղեցին առանձնահատուկ է նաև նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված` մոտավորապես ձիուց իջնողի համար հարմար բարձրության։ Իրականում հենց այդ նպատակով էլ կառուցվել է։

Զորաց եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցու օրհնանքն ու սուրբ հաղորդություն ստանային։ Մարտից առաջ զորքը և ձիերն օրհնելն ընդունված կարգ էր, բայց Հայաստանում հենց այդ նպատակով կառուցված ուրիշ եկեղեցի չկա։ Առանձնահատուկ է նաև հեծյալ զինվորի բացօթյա հրապարակ-աղոթասրահ մտնելու գաղափարը։

Եկեղեցին կառուցվել է այն ժամանակ, երբ մոնղոլների պարտադրանքով հայոց զորքերը մամլուկների և թշնամի ցեղերի դեմ կռվելիս մասնակցում են Սիրիայի դեմ մղված հայտնի ճակատամարտին։

Եկեղեցին հիմնավերանորոգվել է 20-րդ դարում, և այժմ էլ այս տարածքում շարունակվում են պեղումները։

Արատեսի վանք
Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր
Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը[


Ուրցաձորի Հովհաննես Կարապետի վանք

Պամական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում վանական համալիրի մասին. այն աչքաթող են արել նաև ճանապարհորդներն ու տեղագիրները, միայն Ղևոնդ Ալիշանը թռուցիկ ձևով հիշատակում է նրա անունը[3][4]։ Հուշարձանների վրա փորագրված սակավաթիվ արձանագրություններն էլ, անգամ աղոտ կերպով, լույս չեն սփռում նրա անցյալ պատմության վրա։ Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ Այդ ժամանակ Ուրծաձոր գավառը գտնվում էր Օրբելյանների իշխանության ներքո։ Մյուս արձանագրությունները նվիրատվական են։ 1593 թվականը կրող մի այլ արձանագրույունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում։ Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից։

1896 թվականին կառուցված վանքի միաբանության բնակելի շենքերը, 1897 թվականին կառուցված վանքի պարիսպը և 1898 թվականին՝ հացահատիկի հողերը, հավանական են դարձնում, որ վանքը 19-րդ դարի վերջերին որոշ ժամանակով վերականգնվել է։



Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջ․ Ռոդարի

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

    Կողքին, վարդ, տարօրինակ, անգամ
  2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Ես քաղեցի մի վարդ և նրա փուշը ծակեց ինձ։

Ոստիկանը գողի աչքի փուշն է։

Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի+

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

Տներն այդ երկրում կառուցվածէին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին-Նախադասություն

 մատը-Պարզ բառ

գրիչը — ածանցավոր

 լքել — Բայ
Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
  • ա/ճամփորդեց – ճամփորդություն
  • բ/պետք է վճարեք — վճարել
  • գ/ասաց- ասել
  • դ/երազում էր- երազել
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

    Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:
  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, Փողոցում գտածը, այսօրվա

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

    Դուք երևի չգիտե՞ք որ չի  կարելի վարդ քաղել:
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:

    Արևածաղիկ
                                     
  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

    Ջովանինոն հայտնվել էր այնպիսի երկրում, որտեղ սուր բան չկար։
  • Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

    Եթե թուղթը աղբամանից դուրսգցեին պարեկը կգար և կհավաքեր նրա ետևից։
  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

    ա/որովհետև վճարել էր տուգանքը
  • բ/որովհետև պարեկը արդարացի էր
  • գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
  • դ/որովհետև միամիտ էր
  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

    Ես չէի ուզի գնալ Ջովանինոյի հետ որովհետև ես չէի ուզի որ ինձ տուգանեին։

Пашка

Напиши текст. Поставь слова в нужную форму.
У меня жила черепаха. Звали её Пашка. Пашка была очень любопытной и выносливой. Однажды с ней произошло одно неприятное приключение. Мы выпустили её на балкон. Все занялись своими делами, а о Пашке забыли. Через некоторое время я посмотрел на улицу и увидел, что Пашка ползёт по газону. Я к неё подбежал. Она ползла по траве,
панцирь её треснул. Скоро панцирь сросся. Мы очень любим Пашку!

Прочитай текст. Выпиши все местоимения.
Мы с Мишкой так заигрались в хоккей, что совсем забыли про школу, и когда спросили, который час, то узнали, что уже ровно два. Мы же в школу свою опоздали! Я подхватил свой портфель, и мы полетели, как молнии. Но очень скоро устали и пошли шагом. Надо было придумать уважительную причину. Сначала мы хотели сказать, что у нас заболели зубы и мы ходили их вырывать. Но Мишка сказал, что так не бывает, чтобы у обоих сразу заболели.

Какой? какая? какое? какие? чей?
Например: какой? новый, маленький
какая? новая, маленькая
какое? новое, маленькое
какие? новые, маленькие
чей? львиный

Поставь вопросы к словам. Например: хороший день (какой?)
Хороший день, добрый мальчик, (какой) весёлый человек, (какой) мамин костюм, (чей) папина книга, (чья) осенний день, (какое) деревянный дом, (какой) школьное здание как.

Отгадай загадку. Напиши отгадку. Проверь написание пропущенных букв.
Игривый, шаловливый,
Болтливый, говорливый.
В голубенькой рубашке
Бежит по дну овражка.

Ответ на загадку: Ручей

Զորաց եկեղեցու մասին

Yeghegis.jpg


Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։

Հայաստանի հնագույն գյուղերից է։ Բնակավայրի հին նախնական անվանումը եղել է եղեգիս։ Հելլինիստական շրջանում երբեմն հայտնի էր իր հունական արտասանությամբ՝ Էլեգիա։ Այնուհետև, արաբական տիրապետության օրոք հիշատակվում է որպես Ալգիս, հետո՝ Ալայազ անվանումով եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ Վերանվանվել է նախնական հայկական Եղեգիս անվանումը 1991 թ. ապրիլի 3-ին։

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, և կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը՝ արմատը, ցողունը և տերևը:  Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են: Արմատը, ցողունը և տերևը համարվում եմ բույսի վեգենատիվ օրգաննեը, իսկ ծաղիկները՝ գեներատիվ օրգանները։
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Բույսնի աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Կենդանի էակներիբ և մարդու գոյությունը անհնարին կլիներ առանց բույսերի։ Բույսերը առանձնահատուկ դեր ունեն երկրագնդի վրա կյանքի համար։ Բույսերը մթնոլորտը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում թթվածնով։ Հենց բույսերի գործունեության շնորհիվ է առաջացել մթնոլորտը, որը պարունակում է թթվածին՝  շնչառության համար բարենպաստ վիճակում։ Բույսերի անմիջական մասնակցությամբ առաջացել և ձևավորվում է բնահող։
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։