Մեծամիտ գետը

Կատարել տեքստային առաջադրանքները։

Մեծամիտ գետը

Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Ափ – Տատիկս իր ափի մեջ պահած կոնֆետը տվեց ինձ:

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։

ծառ – ծառեր, անծառ

ծառ – ծառատունկ

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

Լեռներ, երկրներ

Շատ երկրներից գալիս են տեսնելու մեր գեղեցիկ լեռները:

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։

Գոյական – գետ, թռչնակ

ածական – բարձր, ջրառատ

բայ – գլորում էր, նեղվում էր

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում տխրու՞մ էր, որ չէր կարող թռչել:

6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

Paint ծրագրով նկարիր տեքստի մասին:

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ստեղծագործ մաթեմատիկները

Մաթեմատիկական խաչբառեր

12+36=48
+ : ։
12։3=4
= = =
2412=12
7·3=21
+ = :
3·1=3
= · =
10=3+7
6·5=30
· · ·
3·1=3
= = =
18·5=90


4+6=10
:  
2+3=5
= = =
2+3=5
150+150=300
 + 
10050=50
= = =
50+200=250
24+24=48
+ + +
24+24=48
= = =
48+48=96
3·9=27
: : :
1·3=3
= = =
3·3=9
324·8
: : =
16:2=8
= = ·
2:2=1
2421=3
+ : ·
3+7=10
= = =
27+3=30
12+18=30
:   : 
3+3=  6
= = =
4·6=24
24 12 =12
   :   :   +
  6  ·  2 =12
  =   =  =
 4  ·6 =24
30  =12+18
  +   :   :
6:  2  =3
=   = =
36  =6  ·6

Առաջադրանքներ

Բառքամոցի

Հայրենագիտություն բառի տառերով հնարավորինս շատ բառեր ստացիր։

Հայ, հայերեն, գիտություն, հայություն, Հրանտ, գեր, գերի, այրի, Արա, տգիտություն:

Գծիկի փոխարեն տեղադրի՛ր ձայնավոր հնչյուններ և յուրաքանչյուր տարբերակում ստացի՛ր երեքական բառ։

Ս-ր- սուր, սար, սեր

Թ-փ- թուփ, թեփ, թափ

Ծ-ռ- ծուռ, ծառ, ծոռ

Թ-ք- թոք, թուք, թեք

Լ-ր- լուր, լար, լոր

Գծիկի փոխարեն բաղաձայն հնչյուններ տեղադրի՛ր և բառեր ստացի՛ր։

Խաղ, թութ, բեր, դող,  բառ, կույր

Գրի՛ր բառեր, որոնց մեջ երեք ձայնավոր հնչյուն կա։

Օրինակ՝ ապակի

առավոտ, ծիածան, աշակերտ, ծաղրածու, դասարան, պահարան, բազկաթոռ

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են ձայնավոր հնչյուններով։

Արմինե, ապօրինի, Ուրարտու, ուսուցչուհի, Երանուհի

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են բաղաձայն հնչյուններով։

խաղ, սեղան, հեռուստացույց, համակարգիչ,ժամացույց, վերնաշապիկ, կապիկ, սառույց, ջուր

Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա տրված բառերում։

եղջերու, երամ, երազանք, տերևաթափ, կարևոր, բարև, թեթև։

եղջերու- 6 տառ, 7 հնչյուն

երամ- 4 տառ, 5 հնչյուն

երազանք-7 տառ, 8 հնչյուն

տերևաթափ- 8 տառ, 9հնչյուն

կարևոր- 6 տառ, 7 հնչյուն

բարև- 4 տառ, 5 հնչյուն

թեթև- 4 տառ 5 հնչյուն

Գտի՛ր թաքնված բառարմատը։

ծաղկեփունջ – ծաղիկ, փունջ

գարեհաց– գարի, հաց

բարեհամբույր– բարի, համբույր

մրգահյութ– միրգ, հյութ

Տրված արմատներով բրդ բառեր կազմի՛ր։

ծաղկակաղամբ, հացահատիկ, գարեդաշտ, բարեկամ, բանջարահյութ, մրգառատ,

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան- ցած իջան

շար եկան- շարվեցին

մաղ տալ- մաղել

շաղ տալ- ցրել, ցանել,

քող կապել- քող գցել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Երկնքում սև ամպեր են կուտակվում: Առավոտյան օդը առթեն սառն է: Ամպերը սկսում են որոտալ և սկսվում է բուք: Նորելուկ արևի շողերը մի կերպ ամպի տակից դուռս են գալիս; Սկսում է անձրև տեղալ և տերևները ծառերից թափվում է ցած:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վեր

պաղել- տաքանալ

հեռու- մոտիկ

վառել- մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան:

Ինքնաստուգում

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։

    62094
  2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

    100

  3. 9455 > 94*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

    9455 > 9435


  4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․
    569,1586, 37, 39, 1568, 56983, 1, 3, 19, 100005
    100005, 56983, 1586, 1568, 569, 39, 37, 19, 3, 1


  5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
    20, 19, 18, 17, 16, 15, 14, 13, 12, 11, 10
    11 հատ


  6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    4334 – 433 = 3901


  7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։
    100- ով


  8. Համեմատի՛ր.
    34505 և 34805
    34505 < 34805


  9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
    8·1000+4·10+5·1 = 8045


  10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների
    գումարի տեսքով։
    49352= 4 x 10000 + 9 x 1000 + 3 x 100 + 5 x 10 + 2 x 1





Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

ծնավ – ծնվել

դարսել – շարել

լեցուն – պատված

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ- ծնվել

սնավ- կերակրել

քնավ- քնել

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

ոսկի տերև – դեղին տերև

Ոսկե տերևները քամուց պոկվեցին :

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

միրգ – գիրկ

ծնավ – սնավ

փչելով – ճչելով

դարսելով – մարսելով

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

Թեմա Կարգային միավորներ, թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով։



  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1 

  • 236 = 2 x 100 + 3 x 10 + 6 x 1
  • 807 = 8 x 100 + 1 x 7
  • 4502 = 4 x 1000 + 5 x 100 + 1 x 0 + 1 x 2
  • 1561 = 1 x 1000 + 5 x 100 + 6 x 10 + 1 x 1
  • 46305 = 46 x 1000 + 3 x 100 + 1 x 0 + 1 x 5
  • 75610 = 75 x 1000 + 6 x 100 + 1 x 10 + 1 x 0
  • 400693 = 400 x 1000 + 6 x 100 + 9 x 10 + 3 x 1
  • 408964 = 408 x 1000 + 9 x 100 + 6 x 10 + 4 x 1

2․ Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

  • 6· 1000+2·100+4·1 = 6204
  • 8· 1000+6·100+9·10+7·1 = 8697
  • 4· 1000+3·10+6·1 = 4036
  • 7· 10000+3·1000+2·10+5·1 = 73025
  • 4· 10000+3·100+2·10+4·1 = 40324
  • 3· 10000+3·1000+2·1 = 33002
  • 6· 100000+3·100+2·10+5·1 = 600325

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։

994989

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։

11512

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։

10336

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան:

4508 – 5 թիվը հարյուրավոր է

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։

9945

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

տասնավորը

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

ա)1

բ)10

գ)10000

դ)(200)

12.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների գումարի տեսքով․
255

654

1547

568

5478

6489

2345

7845

10247

Գտիր այն թիվը, որի միավորը 8 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։





13.Սիրելի սովորողներ, «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում  ուսումնասիրեք ու տեղեկություններ հավաքեք  արաբական ու հռոմեական թվերի վերաբերյալ։

Թվի բնութագրում մաս 2

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։
    59041
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5։
    553514
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի 9-ով։
    9 – 7 = 2

    27 – 29 = 2
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 4-ով։
    84 – 44 = 40

    80 – 40 = 40
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 8-ով։
    830 – 530 = 300
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի  3-ով։
    6666 – 3666 = 3000
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։
    26081

  8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։
    663028
  9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։
    5-ով
  10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։
    50-ով
  11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։
    200-ով
  12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։
    6000-ով
  13. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

    1.Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    7  է,  տասնավորը՝   6,  հազարավորը՝ 1  է, իսկ տասհազարավորը՝ 3։

    2.Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի 4-ով։

    3.Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    9 է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 4   է,    իսկ տասհազարավորը՝ 4։

    4.Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 5 թվանշանը փոխարինվի 3-ով։

    5.Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 3 թվանշանը փոխարինվի 8-ով։