Задания 4

  1. Вставьте, где нужно, пропущенные буквы. Используйте для этого родственные слова.

радосно, радостный — радость;

счастливо, счастливый — счастье;

чесено, чесеный — честь;

поздно,поздний — опоздать;

прелестно, прелестный — прелесть

2.Соберите предложения в текст и запишите его. К выделенным словам подберите проверочные слова и запишите их.

Вся местность изменилась. Текут ручьи. Заметно радостное приближение весны. Наступила весна. Прилетели вестники весны — грачи. Стоит прелестная погода.

3.Определите, есть ли в этих словах непроизносимые согласные звуки, подчеркните их.

Чудес..ный, ужас..ный, вкус..ный, опас..ный, интерес…ный, напрас..ный.

4.Вставьте, где нужно, пропущенные буквы.

Сер…це, со…нце, местность, поз…ний, чес…ный, лес…ница, опас…ный, грус…ный, яс…ный, радос…ный, ненас…ный, извес…ный, праз…ник, вкус…ный, искус…ный, интерес…ный.

5.Вставьте пропущенные непроизносимые согласные.

Интере?сно, вам извес?но, что готовлю я чудес?но?. Только картошка подгорела немножко, пирог капус?ный очень вкус?ный. Слегка посолен компот клубничный, а яички сварились отлично! Теперь вам яс..но, что всё прекрасно.

6.Спишите, вставляя пропущенные буквы.

Прелесные цветы на лугах. 2 Мама получила радостное известие. 3. К нам в гости приехал известный писатель. 4. Осенью часто бывают ненастные дни. 5. Поздно вечером мы возвращалась домой. 6. К дому вела узкая лестница. 7 Здратствуй. Праздник наш весёлый, праздник солнца и весны!

7.Озаглавьте текст. Вставьте пропущенные буквы.

Подхв…тил ручей мой к…раблик и понёс его. Волны подбрасывают его, из ст…р…ны в ст…р…ну кидают. А к…раблик плывёт всё дал…ше и дал…ше. Я рядом с ним б…гу. Другие р…бята за мной сп…шат.

Но вот и р…ка. Поплыл мой к…раблик в р…чную даль. Крохотной точкой м…лькнул и скрылся

 Задания 3

1Объясните, нужно ли писать букву Ь в выделенных словах вместо вопросительного знака.

  1. Волк — дикий зверь.

Дикие звери живут в лесу.

  • Высоко в небе летит журавль.

Журавли — перелётные птицы.

  • Осень. Льёт дождь.

Осенью часто льют дожди.

  • Медведь любит мёд.

Всю зиму медведи спят.

  • Был тёплый денёк.

Скоро наступят весёлые деньки.

  • Огонь горел до утра.

Зажглись яркие огни.

2. Выберите правильный вариант:

Малыш ел вкусную кашу, (ель, ел)

В лесу растёт пушистая ель.

Заяц ест морковь. (есть, ест)

У Наташи есть красивые игрушки.

3. Вставьте где нужно Ь.

асфальт, альбом, палка, больной,

булка, коньки. санки, меньше.

большой, конфеты. сколько, пальто;

4. В конце предложений поставьте нужные знаки.

Откуда идёшь ты?

Лягушка-квакушка.

С базара домой,

Дорогая подружка.

А что ты купила?

Всего понемногу.

Купила КВАпусту, КВАсоль,

И КВАртошку     .

5. Какую букву надо написать на месте пропуска. Впишите её. Подчеркните проверочные слова.

Книжка — книжечка, книжный, книжки.

Близкий — близок, близость.

Ложка — ложечка, нет ложек.

Записка — записная, запись, нет записок.

6.Вставьте пропущенные буквы.

Стоит избушка на курьих ножках. 2. Возьми, Антошка, ложку да покушай мёд . 3. Остались от козлика рожки да ножки. 4. У крошки Маши болит ножка. Потерпи немножко! 5. Мороз разукрасил все окошки. 6. Бедняжка пичужка сломала крылышко. 7. У кого закрыты глазки, сон рассказывает сказки.

Ահմադը

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

Առաջադրանքներ

Բացատրի՛ր պատմվածքում ընդգծված բառերն ու արտահայտությունները։

Դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

Դո՛ւրս գրիր բարբառային բառերը և բացատրիր։

Ինչպե՞ս էր Ահմադը հայտնվել հայ ընտանքիում։ Տեքստում կա՞ այդպիսի հատված, որտեղ պատմվում է այդ մասին։

Ի՞նչպես էին տնեցիները վերաբերվում Ահմադին։ Դուրս գրի՛ր նրանց վերաբերմունքը բնորոշող հատվածները։

Բնութագրի՛ր Ահմադին։

Ի՞նչ տրամադրությամբ Ահմադը տանեցիներին հրաժեշտ տվեց։ Դո՛ւրս գրիր այդ տողերը։

Փորձիր հորինել պատմվածքի շարունակությունը․ <Իսկ հետո Ի՞նչ եղավ>։

Ինչի՞ մասին է այս պատմվածքը, ի՞նչ է սովորեցնում։ Մի քանի նախադասությամբ ներկայացրու կարծիքդ։

Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։

    Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
  2. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։

    Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը: Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:

    Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:

    Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:

    Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ:

    Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:

    Եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

    Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

    Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Թումանյանական խնդիրներ և խաչբառ

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

50սմ

2.  «Շունն ու կատուն» բալլադում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 3 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան 1  գդակի  համար անհրաժեշտ գառան մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:

90սմ

3.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

4/6

4.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։

75կգ

5. «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

Այո

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր:

«Պոչատ աղվես» հեքիաթում երբ, որ աղվեսը խմում է կաթը նա խմեց այդ կաթի 4/5 մասը: Որքա՞ն կաթ խմեց աղվեսը եթե այդ ամանի մեջ լցրած էր 1 լ կաթ:
1000:5*4=800

9. Կրճատեք կոտորակները.

  • 30/60 = 1/2
  • 15/25 = 3/5
  • 49/63 = 7/9
  • 51/6 = 17/2
  • 84/24 = 14/4=7/2
  • 35/70 = 1/2
  • 45/125 = 9/25
  • 11/121 = 1/11
  • 32/72 = 4/9
  • 45/100 = 9/20
  • 25/100 = 1/4

Բայի դեմքը, թիվը, ժամանակը 13.02.2024

Բայի դեմքը, թիվը, ժամանակը

253. Կետերի փոխարեն մտածել էր  բայը տեղադրի՛ր համապատասխան ձևով:

 Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել:
Դու ինչի՞ մասին մտածեցիր, որ այդպես հանկարծակի վեր թռար:
Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
Երանի մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
Մտածեց, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել նրան:
Մտածի’ր, հետո արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրելու:

254. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է թե՞ հոգնակի):

            Զարմացա – եզակի: Տեսանք – հոգնակի: Փնտրում ես – եսակի: Վազում եք – հոգնակի: Կտա – եզակի: Կհասնեն – հոգնակի:

255. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

 Ա. Մտնեմ, տարա, հասել է, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես պիտի հասկանա,    գրավել է, կգտնեմ:
            Բ. 
Մտնենք, տարանք, հասել են, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի             հասկանաք, գրավել են, կգտնենք:

256.Նախադասությունը լրացրո՛ւ: Պատասխանի՛ր հարցին:

            Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:
            Բայերից բացի՝ ո՞ր բառերը թիվ ունեն: Գոյական

257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

 Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: — Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:
            Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:
            Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:
            Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:
            Հետաքրքիր բան եք մտածել:
            Մեզ ամեն տարի այցելում են:

258. Նախադասությունից այնպիսի բառ հանի՛ր, որ նախադասության միտքը չփոխվի (փորձի՛ր բացատրել, թե ինչո՞ւ է այդպես):

           

Ես անհամբեր սպասում եմ նոր թռիչքի:

Ես սպասում եմ նոր թռիչքի:
Ես անհամբեր սպասում եմ թռիչքի:

            Դու հանգիստ նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:

   Դու հանգիստ նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:
   Դու նստել ես, կարծես ոչ մի տեղ էլ չես գնալու:

            Մենք ամեն ինչ պատմել էինք, դու ավելացնելու բան չունեիր:
Մենք ամեն ինչ պատմել էինք, ավելացնելու բան չունեիր:

            Նա որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը:
Որտեղի՞ց էր գտել այդ հին իրերը:

            Նրանք անպայման կգան, դու սպասի՛ր:

        Նրանք կգան, դու սպասի՛ր:
        Նրանք անպայման կգան, սպասի՛ր:

            Նա մեծահոգաբար թույլ տվեց, որ ես նորից սկսեմ:

   Նա թույլ տվեց, որ ես նորից սկսեմ:

            Դու մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:

Մի քիչ էլ սպասի՛ր, հետո գնա:
Դու մի քիչ էլ սպասի՛ր, գնա:

            Դուք ամռանը սարերում եղել ե՞ք:

Դուք սարերում եղել ե՞ք:

259. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            

     Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:
            Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
            Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:

Ա խմբի բառերը պատասխանում են ես և մենք, Բ խմբինը դու և դուք, իսկ Գ խմբինը նա և նրանք: