Պարզ ու բաղադրյալ թվեր: Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների: Մաս 1.

Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար՝ ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ։
Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ թիվ։
1 թիվը ո՛չ պարզ է, ո՛չ բաղադրյալ, քանի որ ունի միայն մեկ բաժանարար։
Ամենափոքր պարզ թիվը 2-ն է, հաջորդ պարզ թվերն են՝
3,5,7,11,13,17,19,․․․
Այժմ փորձենք պարզել 30-ից փոքր բոլոր պարզ թվերը․
Նախ ջնջում ենք 1-ը, այնուհետև 2-ի բոլոր բազմապատիկները՝
4,6,8,10,12,14,16,18,20,22,24,26,28,30
Մնացած թվերից ջնջում ենք 3-ի բոլոր բազմպատիկները՝
9,15,21,27
Մնացած թվերից ջնջում ենք 5-ի բազմապատիկը՝ 25-ը։
Այսպիսով ստանում ենք պարզ թվերը՝ 2,3,5,7,11,13,17,19,23,29
Պարզ թվերը գտնելու այս եղանակը կոչվում է <<Էրատոսթենեսի մաղ>>։

Առաջադրանքներ․
1․ Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների.
Օրինակ՝ 10=5‧2

  • 35 = 5×7
  • 27 = 3x3x3
  • 40 = 5x2x2x2
  • 18 = 3x3x2
  • 20 = 5x2x2
  • 55 =11×5
  • 46 = 23×2
  • 70 = 2x5x7
  • 50 = 5x5x2
  • 33 = 11×3
  • 36 = 2x2x3x3

    2. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց
    ընդհանուր պարզ արտադրիչները․

    Օրինակ՝ 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչները
    գտնելու համար 6 և 10 թվերը վերլուծենք պարզ արտադրիչների.

    6=2‧3, 10=2‧5, ուստի 2-ը կոչվում է 6 և 10 թվերի ընդհանուր պարզ
    արտադրիչ։
  • 15 և 10 = 5
  • 30 և 18 = 2, 3
  • 14 և 44 =2
  • 35 և 8 =
  • 60 և 18 = 2,3
  • 12 և 20 = 2.2
  • 16 և 50 = 2.2
  • 16 և 30 =2.2
  • 70 և 80 = 2.2
  • 50 և 64 = 2.2

    3.Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.

    Օրինակ 1.՝ 6 և 10 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը
    գտնելու համար 6 և 10 թվերը վերլուծենք պարզ արտադրիչների.

    6=2‧3, 10=2‧5, 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչը 2-ն է, որը կլինի 6 և 10 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը՝ (6,10)=2:
  • 68 և 28 = 2
  • 24 և 18 = 3
  • 33 և 110 = 1
  • 38 և 24 = 2
  • 48 և 50 = 2
  • 15 և 45 = 5
  • 60 և 18 =3
  • 36 և 40 =2
    4. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

    Կրկնենք անցածը՝
    5. Եթե Արամի   մտապահած  թվին ավելացնենք 4 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 8։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
    20
    6. Հաշվեք  3 մ կող ունեցող  խորանադի ծավալը։
    27
    7. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝  
    2 դմ,  14 սմ, 5 սմ։
    20 x 14 x 5 = 1400
    8. Հաշվեք  15 մ կող ունեցող  խորանադի ծավալը:
    11250
    9. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝  
    6 սմ,  8 սմ, 7 սմ։
    6 x 8 x 7 = 336
    10. 108201, 2456, 203100, 1992, 2590  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։

108201 203100 2590  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *