Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։

    Այո ինձ դուր եկավ պատմությունը, որովհետև հերոսը բոլոր վատ արարքների վերջինն էր և նա լավ մարդ
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։

    Որաովհետև նա չեր ցանկանում վատ բաներ անել, նա կամ լռում էր կամ վերջինը պատասխանում
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։

    Մի մարդ կար անունը Պրիմո, որը նշանակում էր առաջին: Նա առաջին էր նրանց մեջ ովքեր համարձակ էին, նրանց մեջ ովքեր ճշմարտախոս էին, ովքեր ոչինչից չէին վախենում: Նրա հասակակիցները միշտ ինչ – որ բանում վերջինն էին: Դրա համար նա աշխարհի ամենալավ մարդն էր:
  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։

    Որովհետև իր անվան թարգմանությունը նշանակում էր առաջին:
  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։

    Կորյուն անունով մարդը պետք է առյուծի նման ուժեղ լինի:
    Գեղեցիկ անունով աղջիկները պետք է աչքի ընկնեն իրենց գեղեցկությամբ:
    Թագուհի անունով աղջիկները պետք է խելացի լինեն ինչպես թագուհիները:
    Մարտիկ անունով տղաները պետք է մարտիկի պես քաջ լինեն:
    Մանուշակ անունով աղջիկների աչքերը պետք է կապույտ լինի:
    Վարդ անունով աղջիկները պետք է վարդի նման գեղեցիկ լինեն:
    Արևիկ անունով աղջիկները պետք է արևի նման շողշողան:
    Անդրանիկ անունով տղաները պետք է միշտ առաջինը լինեն:
  • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։

    Մեր փողոցում մի փոքրիկ աղջիկ կա անունը Մանուշակ:
    Նրա աչքեր կապույտ են ինչպես մանուշակը: Նա շատ քնքուշ ու բարի է: Բոլոր նրան շատ սիրում են:
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․

  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։

    Ամբողջ աշխարհում խառնաշփոթ կլիներ:
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։

    մասնակիցներ չէին լինի:
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը:

    Մարդիկ չէին կարող շներին ղեկավարել:
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։

    Այնպես կանեի, որ ոչինչից չվախենան:
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։

    Ոչ մի բան գաղտնի չէր մնա:
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:

    Աշխարհը կլիներ խաղաղ ու գեղեցիկ:

    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:

    Ծառերի վրա շատ կատուներ կլինեին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *