Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:
Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ:
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:

Հայտնաբերեց պանրի անցքերը,անձրևանոցի վրայի անցքերը։ Ջրակներկով ներկեց նավերը այդ պատճառով ծովի ջրի գույնն էլ փոխվեց։Լուսին գնալու համար մեքենա, մի գնացք, որը կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանար մի բրնձահատիկով։Նաև կարեց այնպիսի կոշիկներ, որոնք երբեք չէին մաշվում։

  • Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզեի ստեղծել այնպիսի զենք, որ թշնամին վախենար այդ զենքից և երբեք չփորձեր մոտենալ մեր սահմաններին։

  • Երազանքիդ մասին պատմի՛ր:

Ես երազում եմ գիտնական դառնալ, քանի որ ինչ ցանկանաի այն էլ կստեղծեի։

  • Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Մեծ գիտնական,իսկական գիտնական։

  • Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Գիտնական- մեծ գիտնական

Տարի- երկար տարի

Ջրաներկ-գունավոր ջրաներկ

Ջուր-քաղցրահամ ջուր

Մազ- ճերմակ մազ

Գիրք-հետաքրքիր գիրք

Մեքենա-արագընթաց մեքենա

Կոշիկ- հարմարավոտ կոշիկ

Գնացք- երկար գնացք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *