Իմ մասին

Բարև ձեզ ես Գյուլնազարյան Դավիթն եմ, ութ տարեկան։ Ապրում եմ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում։Ունեմ մեծ ընտանիք։ Ապրում ենք սեփական տան մեջ։Ունեմ երկու քույր,մայրիկ,հայրիկ,տատիկ,պապիկ,մեծ տատիկ։ Ապրում ենք միասին։ Ունենք մեծ այգի տատիկիս ու պապիկիս հետ մշակում եմ մեր բակը։ Բակում ունեմ շատ ընկերներ։ Սիրում եմ ազատ ժամանակ խաղալ ընկերներիս հետ։ Միասին հավաքվում ենք այգում,ֆուտբոլ ենք խաղում,հեծանիվ ենք վարում, հետաքրքիր զրույցներ ենք ունենում։

Սիրում եմ զբաղվել սպորտով։Հաճախում եմ ըմբշամարտի, զբաղվում եմ լողով։ Դպրոցում ակտիվ մասնակցում եմ բոլոր միջոցառումներին։

Լավ տիրապետում եմ մաթեմատիկային, դպրոցում շատ արագ լուծում եմ բոլոր խնդիրները։

Իմ ուսուցչուհին միշտ ինձ գովեստի խոսքեր է ասում և ես սկսում եմ ավելի ոգևորված աշխատել։

Դեռ այսքանը։ Շնորհակալ եմ ընթերցելու և իմ աշխատանքը գնահատելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *