Ածական

223. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ:
 Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի:
 Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:
Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ    հանդիպող տեսակներից է:
Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս  աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

234. Սխալները գտի՛ր և ուղղի՛ր (քանի ձևով հնարավոր է):

Օրինակ՝
Մեր գյուղի համար երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել: — Մեր գյուղի համար երեք դպրոցը վերջերս է կառուցվել:Մեր գյուղի երրորդ դպրոցը վերջերս է կառուցվել:

            Համար առաջին տիեզերագնացն աշխարհում Յուրի Գագարինն է:

Աշխարում առաջին տիեզերագնացն Յուրի Գագարնն է:

Յուրի Գագարինը աշխարում համար առաջին տիեզերագնացն է:

            Թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է մայրիկս:

Մայրիկս թիվ տասներորդ մանկապարտեզի տնօրենն է:

            Վերջապես, երբ հույսներս կտրել էինք, համար քառասունիններորդ  արձանագրության մեջ հարկավոր տեղեկությունը գտանք:

Վերջապես գտանք հարկավոր տեղեկությունը համար քառասունիններորդ արձանագրության մեջ, երբ հույսներս կտրել էինք:

            Հինգերորդ համարի նկարն ուշադրությանս գրավեց:

Ուշադրությանս գրավեց հինգերորդ համարի նկարնը

            Բակում ինը տղա կա: Ասածդ տղան ուժով ու ճարպկությամբ համար իններորդն է:

Բակում ինը տղա կա: Ուժով ու ճարպկությամբ Ասածդ տղան համար իններորդն է:

            Այդ ուղևորին բաժին ընկավ ութերորդ համարի նավախցիկը:

Ութերորդ համարի նավախցիկը բաժին ընկավ այդ ուղևորին:

Հիշի՛ր

Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը թվականներ են: Մեկից մինչև հարյուր բաղադրյալ թվականների բաղադրիչները միասին են գրվում, իսկ հարյուր մեկից սկսած՝ առանձին:
Թվային կարգ ցույց տվող թվականները կազմվում են —րորդ ( —երորդ) ածանցով:

242. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերը:

Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

            Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե այդքան սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա:
            Թուրքմենիայում այնպիսի վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաք ամռանն այնտեղ հավաքվում է մոտ      քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ   վնասակար միջատ: Այդպես սնվելով՝ չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն այդտեղ ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին:  Ձմռանը նրանք չվում են այնտեղ որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև  գարուն:

Հիշի՛ր

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):
Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ:

Անցածի կրկնություն

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ – ծառեր, ձայն – ձայններ, հոտ – հոտեր, քար – քարեր, կով – կովեր, արջ – արջեր, փունջ – փնջեր, լուր – լուր-լուրեր, բառ – բառեր , բեղ – բեղեր, հայ – հայեր, հայր – հայրեր, ցեղ – ցեղեր, սիրտ – սրտեր, գիր – գրեր, սյուն – սյուն-սյուններ, պատ – պատեր , հույն – հույններ, ձու-ձվեր, սուր – սրեր, քիթ – քթեր. քույր – քույրեր, մայր – մայրեր, ձեռք – ձեռքեր, ոտք – ոտքեր, տատ – տատեր, պապ – պապեր:


Բ. Եղբայր – եղբայրներ, աթոռ – աթոռներ, պապիկ – պապաիկներ, տատիկ – տատաիկներ, գրպան – գրպաններ, թութակ – թոութակներ, եղնիկ – եղնիկներ, ոչխար – ոչխարներ, սեղան – սեղաններ, թռչուն – թռչուններ, մեքենա – մեքենաներ, բարեկամ – բարեկամներ, աշակերտ – աշակերտներ, մատյան – մատյաններ, հեռախոս – հեռախոսներ, ծաղկավաճառ – ծաղկավաճառնր. պանրագործարան – պանրագործարաներ:

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.

Գրպաններ, սեղաններ, թռչուններ, մատյաններ:

բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

Սրեր, քթեր, ձվեր, գրեր:

192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողություն ցույց տվող բառերը):

Հերթական ոլորանից հետո երևաց սրբավայրը: Վերևում արձաններ են նստած: Արձանները կորցրել են գլուխներըը: Երկրաշարժը բազմիցս սասանել է այդ լեռների գագաթները, օտար բանակի զինվորները ձգտել են խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրը: Արձանները, բարձրաքանդակններ ու գազանների կերպարանքը կերտված են հիանալի վարպետի կողմից:

194. Տեքստերի եզակի գոյականները հոգնակի դարձրո՛ւՓոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Կատվի պատմությունները արտասովոր են: Մարդիկ կատվին մեկ աստվածացրել ու պաշտել են, մեկ վհուկ համարել ու խուսափել: Երբեմն էլ կատվի միջոցով իրենց ապագան են զուշսւկել:
Կատուններ ապրում են մարդու կողքին, հաճախ հավատարիմ ծառայում են մարդուն, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի են մնում: Ի տարբերություն ուրիշ ընտանի կենդանիների՝ կատուները մարդու համար խորհրդավոր ու անճանաչելի են մնում, իրենց գաղտնիքը «չեն բացում»:


Բ. Մոտ հարյուր տարի առաջ Օդեսայում փղերը փախան կրկեսից: Տերն ինչ արեց, չարեց, նրանք էլ կրկես չվերադարձան:

195. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականները եզակի դարձրո՛ւ և դրան համապատասխան փոփոխություններ արա՛Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Երկրի վրա մարդու կյանքն ամուր կապված է կենդանու հետ: Բայց մարդն ու կենդանին միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբում կենդանին մարդուն ուտելիք ու հագուստ է տվել: Նա սարսափ է ներշնչել կամ ուրախություն է պարգևել մարդուն: Մարդն էլ նրա առաջ խոնարհվել ու պաշտել է նրան: Հետո աստվածացված կենդանին փոխարինել է աշխատավոր կենդանուն:

Բ. Հետաքրքրասեր մարդը ճամփորդում է Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանուն և թռչունին: Հետո նա իր հետ հայրենիք բերեց նաև աֆրիկացիների շատ գլխարկ: Այդ գլխարկը զարդարող փետուրի մեջ գիտնականը նկատեց այնպիսիները, որոնք գիտությանը հայտնի թռչունի չէին պատկանում:

Հիշի՛ր

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկիցավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում ր կամ ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *