Թվերի կցագրումը աջից կամ ձախից 16.09.2022

  • Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։

499 – 99 = 400

  •  Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։

5900 – 900 = 5000

  • Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։

99000 – 9000 = 90000

  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։

4485 – 485 = 4000

  • Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 8 թվանշանը։

85648 – 5648 = 80000

  • Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից
    կցագրենք 7 թվանշանը։

724796 – 24796 = 700000

  • Նարեկը  Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ  թիվ, այդ  թվին  ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել   մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին  պարզ էր։ Ո՞րն էր  արդյունքը։

575 – 75 = 500

  • Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։

1213 – 21 = 1192

  •  Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։

435 – 3 = 432

  • 87 թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

687 – 87 = 600

  • 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:

5695 – 569 = 5126

  • Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։
  • Տրված 103 թվին աջից կցագրել 5 ձախից 7: Ստացված թվից հանել տրված թիվը:
  • 789 թվին ձախից կցագրել 10: Արդյունքում որքանով մեծացավ թիվը:
  •  Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 8 թվանշանը։
  • Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 1:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *