4-րդ դասարան, 2022-2023 ուսումնական տարի Գործնական աշխատանք

Սիրելի սովորող, բոլոր առաջադրանքները կարող ես կատարել  ինչպես դպրոցում, այնպես էլ տանը: Բոլոր առաջադրանքները տեղադրիր բլոգիդ՝ «մաթեմատիկա» և «մաթեմատիկայի Ելք» ստուգատես բաժիններում։

Առաջին կանգառ:
Չափումներ, տեղից հեռացատկ։


Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր):

Սկիզբ՝ 16:40
Կանգնում եմ իմ գծած գծի մոտ այնուհետև ցատկում եմ:
Ցատկեցի նշեցի իմ այդ տեղը ապա չափերիզով չափեցի իմ կանգնած գծից մինչև ցատկածս տեղի հեռավորությունը:
Դա կազմեց 1մ 45 սմ իսկ սմ-ով արտահայտած 145 սմ:

Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Ուղղանկյունանիստ պատրաստելու համար օգտագործել եմ ստվարաթուղթ: Ստվարաթղթի վրա քանոնի օգնությամբ գծել եմ 2 հատ 6 սմ երկարություն և լայնություն ունեցող քառակուսի նիստեր, և 4 հատ 6 սմ երկարություն և 4 սմ լայնություն ունեցող ուղղանկյուն նիստեր:

Կտրել եմ և սկոտչով ամրացրել: Ստացել եմ ուղղանկյունանիստ խորանարդ:

Հետո հաշվել եմ այդ ուղղանկյունանիստի 2 նիստերի մակերեսները:

առաջին նիստ                                                                                    երկրորդ նիստ

երկարություն -6 սմ                                                                      երկարություն — 6 սմ

լայնություն — 6 սմ                                                                        լայնություն — 4 սմ

S = 6 x 6                                                                                            S = 6 x 4

S = 36 սմ քառակուսի                                                               S = 24 սմ քառակուսի

Ուղղանկյունանիստը ունի 4 կողային նիստ, որոնք հավասար են իրար, և 2 հիմք, որոնք նույնպես հավասար են իրար: Եթե հաշվենք 1 կողային նիստի և 1 հիմքի մակերեսը, հնարավոր է հաշվել և իմանալ մյուս նիստերի մակերեսները:




Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ


Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,- 14 ժամ
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,- 2-3ժամ
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,-2ժամ
օրվա  քանի՞ ժամն է կարդում,-30 րոպե
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,- 3ժամ
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,- 4ժամ
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տեսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։





Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։


Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

Ասեմ մի շատ պարզ օրինակ :Եթե բաժանենք խնձորը 4 հավասար մասերի և տեղադրենք ամանի մեջ և ուտենք մի մասը ապա կերած կլինենք խնձորի 1/4 որդ մասը իսկ ամանի մեջ կմնա 3/4 որդ մասը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *