Ծագումով որտեղի՞ց ես

«Ծագումով որտեղի՞ց ես»։ Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ։ Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին։ Օրինակ, եթե մարդը ծագումով գյումրեցի է, ապա  ենթադրելի է ՝նա պետք է, որ կատակասեր լինի, լոռեցիները հայտնի են որպես միամիտ մարդիկ, գավառցիները սիրում են օղի խմել, վանեցիների մասին ասում են, թե իբր նրանք ժլատ են, և այլն։ Բոլոր այս հատկանիշները մի քիչ չափազանցված են և հումորով են նշվում։ Բայց պետք է միշտ հիշել, որ այս ամենը բարի կատակի սահմաններից չպետք է անցնի։

Չմոռանանք, որ ծաղրանքն ու նվաստացուցիչ արտահայտություններն այդ դեպքում կարող են վիրավորել քո ազգակցին։  Մեր ժողովուրդը իր շատ սիրելի հերոսներին` Սասնա դյուցազուններին «ծուռ» է անվանում, որընշանակում է խենթ։ Բայց դա չի նշանակում, թե այդ բառի մեջ վիրավորանք կա։

Ընդհակառակը, «ծուռ» բառի մեջ հայ ժողովուրդը դրել է իր լավ վերաբերմունքը`նկատի ունենալով էպոսի հերոսների շատ ազնիվ լինելը, չափազանց միամտությունը։  Այդ  միամտության ու պարզության պատճառով հերոսները երբեմն հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում։ Օրինակ, երբ պատանի Դավթին գառնարած են դարձնում, նա երեկոյան հավաքում ու գառների հետ քաղաք է բերում նաև անտառի կենդանիներին։

Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է խոսում իր ծննդավայրի ՝ իր փոքրիկ Հայաստանի  մասին։ Դա այն բնակավայրն է` գյուղը, քաղաքը, որտեղ մարդը ծնվել և մեծացել է։ Մեր հպարտությունը բնական ու հասկանալի է. չէ՞ որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, շենք, ծառ ու թուփ մեզ լավ ծանոթ են։ Մեզ հարազատ ու հասկանալի են նաև այն խոսվածքը (բարբառը), կենցաղն ու սովորությունները, որ ունեն մեր ծննդավայրի մարդիկ։ Հաճախ այնպես է  պատահում, որ մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրից, ասենք` գնում են գյուղից քաղաք կամ մեկնում են այլ երկիր։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ մարդը փոխում է իր բնակավայրը, իրեն համարում է «այնտեղացի», որտեղ ինքը ծնվել է։ Կարելի է հանդիպել նաև շատ մարդկանց, որոնք ծնվել, մեծացել են Երևանում, սակայն իրենց համարում են վանեցի, մշեցի, գյումրեցի, սյունեցի հենց միայն նրա համար, որ իրենց նախնիները (պապերը) ծագումով այնտեղից են։ Օրինակ, երբ մենք լսում ենք «Մեծ լոռեցի» արտահայտությունը, անմիջապես հասկանում ենք, որ խոսքը Հովհաննես Թումանյանի մասին է։ Եղիշե Չարենցի համար հայրենիքի հիշողությունը կապված էր Կարսի հետ,  Համո Սահյանինը` Սիսիանի հետ, և այլն։

  • Ի՞նչ գիտեք ձեր բնակավայրի մասին.
    — որտե՞ղ է գտնվում,
    Ես ապրում եմ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Փարաքարը գտնվում է Արարարատյան դաշտավայրում օդնավակայանի հարևանությամբ և ունի 2207 տարվա պատմություն:

    – նախկինում ինչպե՞ս է կոչվել:                                                                           
    Նխկինում այն կոչվել է Փրփրաքար
  • -Քո բնակավայրի անունը որտեղից է առաջացել:
    Գյուղում եղել է փրփրաքարի հանք որտեղից էլ առաջացել է գյուղի անունը:
  • Որտե՞ղ են ծնվել քո ծնողները, պապիկներն ու տատիկները։
    Հայրս, պապիկս ու տատիկս ծնվել են գյուղում, իսկ մայրիկս՝ Երևանում:
  • Ի՞նչ հետաքրքրական,պատմություններ գիտեք ձեր  բնակավայրերի մասին։
    Գյուղում կա հուշարձան – աղպյուր, որը կառուցել են գերմանացի գերիները երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *