Ճամփորդություն

Բարև ձեզ։Ես կրկին շարունակում եմ իմ բլոգը։ Այսօր խոսելու եմ մեր սեպտեմբերի 1-ի ճամփորդության մասին։Մենք դպրոցի վերաբացվելու առաջին օրով գնացինք Սևան։Սևանա լիճը գտնվում է Գեղարքունիքի մարզում։Ծովի մակարդակից բարձր է մոտ 1900 մետր։Լճի ջուրը հարմար է լողալու համար։Մենք դասընկերներով գնացին ափ։Լողացինք,խաղացինք,լուսանկարվեցինք։Շրջակայքում կան նաև փրկարար լողորդներ։

Մի քիչ լողալուց և հանգստանալուց հետո գնացինք <<Մաշտոցներ>> մատուռ։

<<Մաշտոցներ>> մատուռում մոմ վառեցինք,երգեցինք եկեղեցական երգ,աղոթք արեցինք,մաքրեցինք մատուռի շրջակա տարացքը։

Միասին նստեցինք մեծ ու հարմարավետ փոխադրամիջոցը և վերադարձանք դպրոց։

Դպրոցի բակում հրաժեշտ տվեցի ընկերներիս և վերադարձա տուն։

Շնորհակալ եմ ընկեր Քրիստինեին մեր լավ օրը ապահովելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *